Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլորը սպասում են տղամարդու տուն վերադառնալուն

11.11.2019

Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում շուտով իրենց պատրաստած բեմադրություններով հանդես կգան նաև ուսանողները: Այս նոր նախագիծը ստացել է «Կուրսային աշխատանք» անվանումը և կիրականցվի նշանավոր թատրոնի փորձերի բեմում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Առայժմ այդպիսի հնարավորություն է տրվել Մեծ դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչիի կուրսին, որի սաները սովորում են ռեժիսորական արվեստ:

Առաջին ներկայացումը պատրաստելու հնարավորությունը տրվել է երիտասարդ ռեժիսոր Անտոն Մորոզովին: Նա պատրաստում է ներկայացում ըստ ֆրանսիացի հեղինակ Ժան-Լյուք Լագարսի «Ես տանն էի և սպասում էի, որպեսզի անձրև գա» պիեսի: Բեմադրական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:

Ներկայացումը սպասման և անգործության մասին պատմություն է: Ապրում են 5 կին: Նրանց բոլորի միտքը զբաղված է միևնույն թեմայով: Բոլորը սպասում են տղամարդու տուն վերադառնալուն, որը կփոխի նրանց կյանքը: Նրանց զրույցների թեման հիշողություններ է անցյալից, ապագայի սպասում կամ մտորումներ այն մասին, թե ինչ կարող էր լինել... Իրականում այդ կանանց հետ ոչինչ տեղի չի ունենում: Նրանք իրենց կյանքը նվիրել են սպասմանը, որը երբեք և ոչինչ չի կարողանա լուծել...

Ասենք որ, «Կուրսային աշխատանք»-ի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այս և հաջորդ բոլոր ներկայացումների տոմսերը վաճառվելու են միայն ուսանողներին՝ ուսանողական վկայականների հիման վրա: Այլ հանդիսատես «Կուրսային աշխատանք»-ները դիտելու հնարավորություն չի ունենա:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 14 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349>>հաջորդ