Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիտլերի անձնական լուսանկարիչը հիշատակ է թողել նաև գերիների վերաբերյալ

11.12.2019

«Մոսֆիլմ» հայտնի կինոստուդիան իր պաշտոնական կայքում տեղադրել է մի շարք լուսանկարներ, որոնք պատկերում են տարբեր տեսարաններ նացիստական Գերմանիայի առաջնորդ Հիտլերի նախապատերազմական հանդիպումներից այլ երկրների ղեկավարների հետ, միջոցառումների տեսարաններ և այլն: Այդ լուսանկարների հեղինակը ֆյուրերի անձնական արխիվից պատերազմից հետո Մոսկվայում հայտնված աշխատանքներ են: Դրանք այսօր արդեն այլ դիտանկյունից են գնահատվում և մեր օրերում ստեղծված, բայց դեռ որոշակի դիմագիծ չստացած և զարգացումները շարունակող աշխարհաքաղաքականության ֆոնին, կարող են հետաքրքիր մեկնաբանությունների և եզրակացությունների հանգեցնել: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով »ՏԱՍՍ»-ին:

Օրերս «Մոսֆիլմ» կինոստուդիայի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է այդ լուսանկարների հեղինակ, Հիտլերի անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի հեղինակած աշխատանքները տրամադրել ցուցահանդես կազմակերպելու համար:

«Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Կարեն Շահնազարովը տեղեկացրել է, որ լուսանկարների այդ հավաքածոն օգտագործվել է զինվարական կյանքը պատկերող իրենց աշխատանքներում և դրանք առայժմ սկսել են հրապարակվել միայն իրենց կայքում:

«Ցուցահանդեսը հնարավոր է, սակայն մենք այդ հարցը դեռ չենք քննարկել, որովհետև «Մոսֆիլմը» այդպիսի ցուցահանդեսի համար հարմար չէ, անհրաժեշտ է գործընկեր, որը կհետաքրքրվի»,-ասել է Շահնազարովը և ավելացրել, որ առայժմ այդ արխիվային լուսանկարները կշարունակեն ներկայացնել իրենց կայքում:

Շահնազարովը նաև նշել է, որ Հոֆմանի լուսանկարների արխիվում միայն Հիտլերին վերաբերող նյութեր չեն պահպանվում: Դրանց մեջ քիչ թիվ չեն կազմում նաև այլ թեմաները: Օրինակ, կան բազմաթիվ լուսանկարներ, որոնք արվել են ֆաշիստական ճամբարներում և չի բացառվում, որ դրանց մեջ մարդիկ կարող են տեսնել նաև գերի ընկած իրենց հարազատների կամ ծանոթների պատկերներից...





Լուսանկարն՝ ըստ «mosfilm.ru»-ի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 32 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215