Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օրենք թատրոնի մուտքի տոմսերի վերավաճառքի դեմ

11.13.2019

Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որի համաձայն տուգանքներ է սահմանվում թատրոնի, համերգի կամ թանգարանի տոմսերն անօրինական վերավաճառողների համար: Օրենքի նախագիծը փոխհատուցմամբ պատասխանատվություն է նախատեսում նաև կազմակերպիչների համար, որոնց կազմակերպած միջոցառումները ինչ-ինչ պատճառով կամ չեղյալ են հայտարարվում, կամ էլ՝ հետաձգվում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ապօրինի գործարքների համար տուգանքները քաղաքացիների պարագայում նախատեսված է 100- 300 հազար ռուբլի, հաստատությունների ղեկավարների համար՝ 150-400 հազար, իսկ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների համար 700 հազարից 1 մլն ռուբլի:

2019թ.-ի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել տոմսեր վերավաճառողների դեմ պայքարի օրենքը: Դրանից հետո տոմսեր վաճառելու իրավունք ունեն միայն կազմակերպիչները և նրանց կողմից երաշխավորված մարդիկ: Տոմսում նշված գինը գերազանցող գումարով այն վաճառելը արգելվում է:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 402 անգամ