Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նաև հանդիսատեսի հետ աշխատող համակարգի հարցը

11.14.2019


Նախօրեին, նոյեմբերի 13-ին Մոսկվայում մեկնարկել և այսօր էլ շարունակվում է համառուսաստանյան 6-րդ երկօրյա սեմինարը՝ նվիրված թատերական հանդիսատեսի հետ տարվող աշխատանքին: Այն ընթանում է Երիտասարդական ակադեմիական թատրոնում, որին մասնակցում են Ռուսաստանի և ԱՊՀ մի շարք երկրների (Ալմա-Աթա, Բիշքեք, Սևաստոպոլ և այլն) երիտասարդական և մանկական թատրոնները ներկայացնող 40 մասնագետ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Թատրոն -դպրոցը» և « Հանդիսատեսի հետ նոր աշխատանքի ձևերը թատրոնում» թեմաների շրջանակներում սեմինարի մասնակիցները մտքեր են կիսում նոր թատերական հանդիսատեսների սերնդափոխությամբ պայմանավորված խնդիրների և դրանց ճիշտ լուծման ուղիների վերաբերյալ:

Ասենք, որ կան այնպիսի թատրոններ, որոնք այդ հիմնախնդրի ուսումնասիրության և լուծման համար արդեն որոշակի փորձ են կուտակել, անցել ուսանելի ճանապահ, որը կարող է օգտակար լինել նաև այլ գործընկերների:

Օրինակ, Ռուսաստանի Երիտասարդական ակադեմիական թատրոնի տնօրեն Սոֆյա Ալֆելբաումն նշել է, որ սկսած 2014թ.-ից իրենք մեթոդական օժանդակություն են ցույց տալիս երկրի պատանի հանդիսատեսների թատրոններին, հավաքում են ամենայն լավագույնը, որն արձանագրվում է տարբեր թատրոններում և այն փոխանցում են նաև տարածաշրջանների գործընկերներին և թատերախմբերին:

Ի դեպ, թատերական հանդիսատեսի հետ տարվող աշխատանքին նվիրված համառուսաստանյան 6-րդ սեմինարում քննարկվում է նաև տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքներն իրականացնելու համար համակարգ ձևավորելու հարցը, որին համապատասխան էլ առաջարկվում են թեմատիկ ուղղություններ՝ «Ընտանեկան ակումբ», «Մամլո ակումբ» կամ երիտասարդական կրթական նախագիծ՝ «Թատրոն +», «Ուսուցչական ակումբը որպես միջոց թատրոնի նկատմամբ լոյալ վ վերաբերմունք ունեցող ուսուցչական հանդիսասրահ ձևավորելու համար» և այլն:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 51 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980