Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Google-ը դառնում է մշակույթի ամենախոշոր և մատչելի միջնորդներից մեկը

11.14.2019


Համացանցի Google տիրույթը արձանագրել է ամբողջ աշխարհում մշակույթի ոլորտի վերաբերյալ որոնողական համակարգում արձանագրվող հարցումների թվաքանակի աճ: Դրանց թիվն այժմ հատել է 500 մլնի սահմանը: Այդ մասին Google-ի Emerging Markets տարածաշրջանի (Աֆրիկա, Լատինական Ամերիկա, Մերձավոր Արևելք, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ) բաժնի հաղորդած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս օրերին Սանկտ-Պետերբուրգում ընթացող մշակութային ֆորումի «Զանգվածային հաղորդակցություն» բաժնի մասնակիցների առաջ ելույթ ունենալով Google-ի տարածաշրջանային ռազմավարության բաժնի վարիչ Դոնա Ռազ Լևին խոսել է ազգայինի միջազգային ժառանգության թվայնացման հաջող գործընթացների մասին: Դրանց մասնակցում են խոշոր թանգարանները (Էրմիտաժը, Տրետյակովյան պատկերասրահը, Լուվրը, Վերսալը (ընդհանուր առմամբ 2 հազար գործընկեր)):

Դոնա Ռազ Լևին նշել է, որ Google-ը խնդիր չի դնում իր առջև փոխարինելու արվեստի հետ մարդկանց անձնական շփմանը: «Պետք է հասկանալ, որ տեխնալոգիաները, ըստ Google-ի, մշակույթը մոտեցնում են յուրաքանչյուր մարդուն, որտեղ էլ նա ապրելիս լինի»,- ընդգծել է նա:

Google-ի ներկայացուցիչը խոսել է նաև այսպես կոչված «Մշակույթի խցիկներ» նախագծի մասին, որը մշակութային օբյեկտում բարձր թույլտվության պայմաններում նկարահանման հնարավորություններ է ընձեռում: Օրինակ, Google-ի հատուկ լուսանկարչական խցիկը կարող է նկարել Փարիզի «Գարիե օպերայի» առաստաղը: «Դուք մտնում եք համակարգի մեջ և կարող եք դիտել ամենափոքր տարրերն անգամ՝ նրբագույն վրձնահարվածի մակարդակով»,- նշել է Դոնա Ռազ Լևին :

Սանկտ-Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումը ընթանում է 2019թ.-ի նոյեմբերի 14-16-ին: Միջոցառման հիմնական թեման կրում է «Մշակութային գաղտնագրերը գլոբալիզացիայի պայմաններում» վերնագիրը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 32 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166