Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիրո և երջանկության պատկերացումների ընդհանրությունը սերունդների մեջ

11.15.2019


Այսօր և վաղը, նոյեմբերի 15-ին և16-ին, Մոսկվայում, դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնում կցուցադրեն ազատության և դրան հասնելու համար պահանջվող վճարի մասին ներկայացում՝ ըստ խորհրդային հեղինակ Ալեքսանդր Վոլոդինի՝ 1956թ.-ին ստեղծած «Ֆաբրիկայի աղջիկը» պիեսի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը ՝հղում անել:ով «teatral-online.ru»-ին:

Սա մի ստեղծագործություն է, որը անդրադառնում է հանրակացարանային կյանքով ապրող աղջիկների առօրյային: Նրանցից յուրաքանչյուրը սեփական պատկերացումն ու երազանքներն ունի սիրո և երջանկության մասին: Սակայն աղջիկներից բոլորին չէ որ հաջողվում է սոցիալական անարդարության պայմանների մեջ պահպանել իր անեղծ նկարագիրը:

Պիեսի գլխավոր հերոսուհին՝ Ժենյա Շուլժենկոն է, ուժեղ մի անհատականություն, որը պատրաստ է գնալ ոչ միայն հոսանքին հակառակ, այլև դասեր քաղել սեփական սխալներից:

Ըստ կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Պանկովի, որը բեմադրության հեղինակն է, այս թեման այսօր էլ մնում է հրատապ: «Պատմությունը, որը ներկայացված է Վոլոդինի պիեսում, պարզվեց, որ մոտ ու հարազատ է 19-20 տարեկան իմ ուսանողներին»,- ասել է նա և ավելացրել, որ մի կարգախոսը փոխարինվում է մեկ ուրիշով, սակայն մարդու բնույթը անփոփոխ է մնում: Պանկովը կարծում է, որ կարևորը սերունդների բնականոն հաջորդականության պահպանումն է: Դա բեմադրության մեջ արտահայտվում է ոչ միայն տարբեր ժամանակների երիտասարդներին հուզող թեմատիկ ընդգրկմամբ, այլև այն հանգամանքով, որ բեմում հանդես են գալիս նաև վաստակավոր արտիստներ: «Երիտասարդությունը պետք է դասեր քաղի մեր երկրի անցյալից»,- ընդգծում է ռեժիսորը:

Անցյալի ու ներկայի միջև կապը այս ներկայացման մեջ արտահայտված է նաև երաժշտական ձևավորմամբ: Այստեղ հնչում են խորհրդային ժամանակների երգեր, որոնցից մեկն, օրինակ, ունի «Գործվածքեղենի ավանը» («Տեքստիլնիյ գորոդոկ») վերնագիրը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 14 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349>>հաջորդ