Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Լենկոմը» այսուհետ կկրի Մարկ Զախարովի անունը

11.22.2019

Մոսկվայի «Լենկոմ» պետական թատրոնը այսուհետ պաշտոնապես կկրի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովի անունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Զախարովը ծնվել է Մոսկվայում, 1933թ.-ին: Նա «Լենկոմ» թատրոնը գլխավորել է սկսած 1973թ.-ից մինչև մահ՝ 2019թ.-ի սեպտեմբերի 28-ը: Իր գործունեության ընթացքում ռեժիսորը բեմադրել է ավելի քան 40 ներկայացում, որոնցից շատերը մտել են ռուսական թատրոնի պատմության ոսկե ֆոնդ:

Ակնառու են Զախարովի նվաճումները նաև կինոյի ոլորտում:

Զախարովը հուղարկավորված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 41 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104