Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակը՝ Ստանիսլավսկու ստորագրության ճշգրիտ պատճեն

11.25.2019


Այսօր, նոյեմբերի 25-ին, մոսկվայում կկայանա Ստանիսլավսկու անվան միջազգային 24-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ավանդաբար այս միջոցառումը կկայանա ուշ երեկոյան՝ «Բելչուգ-Կեմպինսկի» հյուրանոցում:
Արդեն հայտնի են այդ պատվավոր մրցանակի 15 հաղթողները:

2019թ.-ին «Համաշխարհային թատրոնի զարգացման մեջ կատարած ներդրման համար» անվանակարգում հաղթողներ են հռչակվել երկու բրիտանացիներ՝ դերասանուհի Ջուդի Դենչը և դրամատուրգ Թոմ Սթոփարդը : Իսկ «Ռուսական թատրոնի զարգացման մեջ կատարած ներդրման համար» անվանակարգում հաղթող են դարձել ռեժիսոր Ռոման Վիկտյուկը և Մոսկյվայի երգիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը:

Մրցութային հանձնաժողովի կարծիքով անցած թատերաշրջանի իրադարձությունը համարվել է «Գոգոլ կենտրոն» թատրոնում բեմականացված «Բարոկկո» ներկայացումը: Ասենք, որ այս ներկայացումը թատրոնը պատրաստել է իր գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի տնային կալանքում գտնվելու ժամանակ, որին նա ենթարկվել էր աղմկահարույց «7-րդ ստուդիայի» քրեական գործի շրջանակներում:

«Թատերական մանկավարժություն» անվանակարգում մրցանակը հետմահու շնորհվել է 2018թ.-ին կյանքից անժամանակ հեռացած ռեժիսոր Դմիտրի Բրուսնիկինին:

Ստանիսլավսկու անվան թատերական մրցանակը հիմնադրվել է 1994թ.-ին: Այն Ռուսաստանի մշակույթի նախարարության և Մոսկվայի քաղաքապետարանի օժանդակությամբ իրականացնում է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան հիմնադրամը:

Մրցանակակիրները ստանում են չեխովյան ճայի պատկերով պատվո նշան և Ստանիսլավսկու ստորագրության ճշգրիտ պատճեն (ֆաքսիմիլեն):


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 41 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182