Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախարարը նոյեմբերի 25-ն անվանել է. «Մշակութային ժառանգության դառը օր»

11.25.2019

Այսօր, նոյեմբերի 25-ին, Գերմանիայի Դրեզդեն քաղաքում գողացել են սաքսոնական թագավորների 100 միլիոնավոր եվրո գնահատվող գանձերը, որը հայտնի է «Կանաչ երկնակամար» («Green Vault») անունով: Այդ մասին «meduza.io»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այժմ փորձում են հաշվարկել գողոնի իրական չափը:

Ըստ գերմանական «Bild» տաբլոիդի, խոսքը ադամանդեղենի և հագույն զարդերի մասին է: Նույնիսկ կարծիք կա, որ այս հանցագործությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արվեստի առարկաների գողությունների պատմության մեջ ամենախոշորն է:

«Bild»-ը նշում է, որ հավանական գողերին տեսահսկիչ ապարատները նկարահանել են: Նրանք մի քանիսն են եղել:

Սաքսոնիայի ՆԳ նախարար Ռոլանդ Վելլերը նոյեմբերի 25-ն անվանել է իրենց վարչական տարածքի համար «Մշակութային ժառանգության դառը օր»: Այս գողության մեջ նա տեսնում է «Բոլոր սաքսոնացիների մշակութային ինքնության դեմ ոտնձգություն»:

Սաքսոնիայի վարչապետ Միքայել Կրեչմերը հայտարարել է, որ թալանել են ոչ միայն թանգարանը, այլ բոլոր սաքսոնացիներին:
«Կանաչ երկնակամարը» Եվրոպայում թանկարժեք իրերի ամենախոշոր հավաքածոներից է: Այն ամփոփում է չորս հազար ոսկերչական զարդեր: Այն հիմնադրել է Սաքսոնյայի կուրֆյրուստ Օգոստոսը՝ 17-րդ դարում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 43 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586