Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

7 բնակիչ ունեցող գյուղի խրճիթներից մեկը նորոգելու համար կներդրվի 10 մլն ռուբլի

11.30.2013

2010թ.-ի մարդահամարի տյալներով այն գյուղը, որտեղ կկառուցվի 20-րդ դարի ռուս նշանավոր բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիվ Բրոդսկու տուն թանգարանը, ունի ընդամենը 7 բնակիչ, հաղորդում է «РИА Новости»-ն:

Այդ բնակավայրը, որը գտնվում է Արխանգելսկի մարզում կոչվում է Նորենսկայա և տեղաբաշխված է Կոնոշսկի շրջանում:

Բրոդսկին, որ խորհրդային իշխանությունների կողմից մեղադրվել է ձրիակերության մեջ, աքսորվել է Ռուսաստանի հյուսիսային այդ տարածք և գյուղում ապրել է 1964թ.- մարտից 1965թ.- սեպտեմբերն ընկած ժամանակաշրջանում:

Այսօր Արխանգելսկի մարզի իշխանությունները մտադրվել են Նոբելյան մրցանակակիր բանաստեղծի աքսորավայրի կացարանը վերականգնել և դարձնել թանգարան:

«Մենք ցանկանում ենք վերականգնել հենց այն տունը, որտեղ նա ապրել է: Նախագիծը գնահատվում է 10 մլն ռուբլու սահմաններում: Մենք այսօր ակտիվ բանակցությունների մեջ ենք բարեգործների հետ, որպեսզի այդ նախագիծը ֆինանսավորվի»,- ասել է Արխանգելսկի տարածաշրջանի նահանգապետ Իգոր Օռլովը:

    Դիտվել է 589 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176