Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Զախարովա. «Ես երեխաներին կտանեի նացիստական ճամբարներ»

12.02.2019

Այսօր և վաղը, դեկտեմբերի 2-ին և 3-ին Մոսկվայի «Լենկոմ» թատրոնում պրեմիերա է : Հանդիսատեսին կներկայացվի 2019թ.-ի սեպտեմբերին կյանքից հեռանցած լեգենդար ռեժիսոր Մարկ Զախարովի կիսատ մնացած և նրա դստեր՝ դերասանուհի Ալեքսանդրա Զախարովայի ռեժիսորական դեբյուտով ավարտին հասցված նախագիծը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բեմադրությունը, որ կոչվում է «Թակարդ», պատրաստվել է ըստ ժամանակակից ռուսական կոնցեպտուալիզմի վառ ներկայացուցիչ, գրող, դրամատուրգ և սցենարիստ Վլադիմիր Սորոկինի պատմվածքների և ինչ-ինչ վավերագրական նյութերի միահյուսմամբ:

«Իմ կյանքի գլխավոր հոգսը զախարովյան ոգին, մեծ ռեժիսորի ոգին այս թատրոնում պահպանելն է»,- նշել է ռեժիսորի դուստրը:

Ալեքսանդրա Զախարովան կարծում է, որ այդ խնդիրն իրագործելը այնքան էլ հեշտ չէ, որովհետև ներկայացումը կամ գնում է վեր,, կամ՝ ներքև: Այն ճախրել չի կարող:

«Նրանից (ներկայացումից-խմբ.) քերվում է նստվածքը և ինչ-որ խեցիներ, և այն թարմ է ու երիտասարդ, կամ էլ այն ոսկրանում է և քայքայվում»,- համոզված է արտիստուհին:

Նա բեմադրության խնդիրները լուծելիս առավել մեծ դժվարությունների է հանդիպել զախարովյան հիանալի հումորը, երգիծանքը պահպանելիս: Զախարովայի կարծիքով մեծ ռեժիսորը կյանքը դիտարկում էր շվարցյան հայացքով : Իսկ դա շատ անորսալի է և եթերային:

Դերասնուհին ներկայացման վերնագիրը մեկնաբանելիս նշել է, որ մարդկանց մեծ մասը ինչ-որ կերպ հայտնվել է սեփական մտքերի, կրքերի թակարդում: Այնինչ հարկավոր է իմանալ պատմությունը, որպեսզի թույլ չտրվեն նախկին սխալները:

«Իրոք շատ են կիսանդրիները և ստալինյան հսկայական քանդակները, այնինչ ես երեխաներին կտանեի նացիստական ճամբարներ, ինչպես դա անում են գերմանացիները»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ նախկին համակենտրոնացման ճամբարներում գերմանացիները ցույց են տալիս վառարանները, որոնցում վառում էին տանջամահ եղած զոհերի մարմինները, բացատրում են, թե դա ինչպես կարող էր պատահել: Զախարովի դստեր կարծիքով Ռուսաստանում այդպես չեն անում: Հիշողությունը ջնջվում է: Եվ այն ինչ եղել է նախկինում, շատ մարդկանց համար կարևոր է, իսկ այժմ մոռացվում է: Արտիստուհին կարծում է, որ անցյալի մռայլ էջերը պետք է հիշել: Մարդը իրավունք չունի վերածվելու իր անցյալը չհիշող մանկուրտի:

Իսկ ընդհանրապես այսօր հանդիսատեսին ներկլայացվող բեմախաղը ֆանտաստիկական է, որտեղ կա հումոր, որը «մենք կարողացել ենք պահպանել»:

Ասենք, որ «Թակարդ» ներկայացումը Զախարովան ավարտին է հասցրել որպես ռեժիսոր և ներկայացման մեջ առանցքային դերակատար: Իր խաղը գնահատելու և հղկելու համար նա խնդրել է գործընկերներին, որոնք կարող էին կողմնակի դիտողի աչքերով դա անել:

Հավելենք, որ Ներկայացման պրեմիերան ամբողջովին համապատասխան է այն ժամանակացույցին, որն իր աշխատանքի համար կազմակերպել էր Մարկ Զախարովը: «Լենկոմի» արտիստները դրա վրա աշխատանքները շարունակել են ռեժիսորի մահվան քառասունքը լրանալու հաջորդ իսկ օրը...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 855 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ