Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմի ստեղծման համար հեղինակներն օգտագործել են Կիևի կենտրոնում կուտակված աղբը

12.04.2019

Ուկրաինացի կինեմատոգրաֆիստները ստեղծել են անիմացիոն սարսափ ֆիլմ՝ հասցեագրված մատաղ սերնդին: Այն բնապահպանական թեմայով է և վերնագրվել է «Փաթեթավորում պլաստիկի մեջ»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին գրեթե Բարբի-Գարբի է (անգլերեն՝ «garbage»-«թափոն»): Աղջիկը հրապուրվում է շոփինգով (առևտրով), իսկ հետո իր վրա զգում չափից դուրս սպառողական լինելու հետևանքները:

Ֆիլմի ստեղծման համար հեղինակներն օգտագործել են Կիևի կենտրոնում կուտակված աղբը, իսկ «Պլաստիկվուդ» անունով ներկայացվող նախագիծը շոու բիզնեսի համար արագացված տեմպերով «աստղեր» թողարկող հայտնի «Ազտղերի ֆաբրիկայի» ծաղրանմանակումն է:

«Հոլլիվուդը պատրանք է ստեղծում, իբր ցանկացած մարդու գլխավոր նպատակը շքեղ ապրելու, հայտնի լինելու, հարստանալու մեջ է: «Պլաստիկվուդը» իր տեսակի մեջ երգիծանք է: Մենք ձգտում ենք ցույց տալ, որ Հոլլիվուդի կողմից պարտադրվող մտածելակերպը հանգեցնում է միայն թափոնների կուտակման»,- ասել է «PlastikWood Animation» ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Յուդաշկինը:

Փոքրիկ հանդիսատեսին սպասվում է Գարբիի հետ մոլորվել պլաստիկ անտառում և հանդիպել այնտեղ սինթեթիկ սարսափելի հրեշների:

«Մենք Գարբիին հանդերձավորում ենք տարբեր զգեստներով, նա ունի շատ ավտոմեքենաներ, տներ ու էլի հազար ու մի բան: Խոսքը սպառողականության մասին է: Խաղալիքներն օգնում են երեխաներին սովորել: Մեր պատմությունը նրանց ցույց է տալիս իրականության այդ կողմը:»,-նշել է Յուդաշկինը:

Կիևում կայանալիք պրեմիերայից հետո ֆիլմը կմեկնի աշխարհի անիմացիայի խոշորագույն կինոփառատոներ: Իսկ հեղինակները դրա հետ միասին մտածում են այսպիսի բովանդակությամբ ֆիլմերի շարք ստեղծելու մասին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 616 անգամ