Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զեղջեր գրքի առևտրով զբաղվողներին

12.04.2019


Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ գրքերի խանութների վարձակալության զեղջերի վերաբերյալ: Այդ խնդիրն առավել հրատապ է ոչ մեծ քաղաքների համար, որոնցում գրախանութները չունեն անհրաժեշտ ռեսուրսներ առանձին շինություններ վարձակալելու համար: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Թե ինչպիսի զեջեր են արվելու այդպիսի մշակութային բիզնես ոլորտին կորոշեն տեղական կամ դաշնային համապատասխան մարմինները: Ռուսաստանի մշակույթի նախարարը հայտնել է, որ, եթե խոսքը վերաբերում է դաշնային սեփականությանը, ապա վարձավճարի չափը կսահմանվի աճուրդային եղանակով, որտեղ նվազագույն գումարի չափը կսկսվի 1 ռուբլուց: Պետական սեփականությունը վարձակալելու հնարավորությունը կտրվի առավել բարձր գին առաջարկող ձեռներեց-գրավաճառներին:

Օրենքի նախագծին կից ներկայացված ուղեկցող փաստաթղթերում նշվում են ՌԴ մշակույթի նախարարության այն պահանջները, որոնց համապատասխան պետք է իրականացվի գրավաճառանոցների աշխատանքը: Այդ պահանջները վերաբերվում են գրքերի, հանդեսների, գրական-լուսավորչական միջոցառումների կազմակերպմանը տեսականուն և այլն:

Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այս օրենքի նախագծի ճիշտ իրականացումը ուղղված է գրքի և ընթերցանության զարգացմանը: Գրախանութները դրա շնորհիվ զգալիորեն կկրճատեն իրենց աշխատանքի կազմակերպման ծախսերը և միջոցները կուղղեն նպատակային լսարանների ընդարձակման հարթություն:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 44 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485