Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խոշոր բիզնեսմենին կշնորհվի թատերական մրցանակ

11.30.2013


Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող «Զվեզդա Տեատրալա 2013» թատերական մրցանակի «Պատվավոր մեկենաս» անվանակարգում մրցանակը կշնորհվի խոշոր բիզնեսմեն Միխաիլ Պրոխորովին: Մրցանակը նրան կհանձնվի Մոսկվայի Վախտանգովի անվան թատրոնի բեմում մեծ ժողովրդայնություն վայելող արտիստներից մեկի կողմից (մրցանակը հանձնողի անունը դեռ չի հրապարակվում): Այդ մասին հաղորդում է «newizv.ru» կայքը:

Միխաիլ Պրոխորովի հիմնադրամը արդեն շատ տարիներ է, ինչ ակտիվ բարեգործական ակցիաներ է իրականացնում թատերական շրջանակներում, ֆինանսավորում տարբեր նախագծեր: Ընդ որում նրա գործունեությունը տարածվում է ոչ միայն Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի թատրոնների վրա, այլև գավառներում:

2008 թ.-ից այդ ֆոնդը հանդիսանում է «Եվրոպական նոր թատրոն» («NET») և «Դրամա: Նոր կոդ» («ДНК») փառատոնների գլխավոր հովանավորը: Նշենք, որ «ДНК» փառատոնը Ուրալից այն կողմ կազմակերպվող խոշորագույն փառատոներից է և անցկացվում է Կրասնոյարսկ քաղաքում:

Նույն անվանակարգում «Զվեզդա Տեատրալա 2013» թատերական մրցանակ կշնորհվի նաև նույն հիմնադրամի համահիմնադիր Իրինա Պրոխորովային, ով նաև իրականացնում է Միխաիլ Պրոխորովի հիմնադրամի անմիջական ղեկավարությունը:
    Դիտվել է 557 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175