Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իսպանուհի, որի ծննդյան և մահվան կերպարները «եռում» են միևնույն կաթսայում

12.06.2019


Այսօր և վաղը, դեկտեմբերի 6-ին և 7-ին, Ռուսաստանում ընթցող «Նոր եվրապական թատրոն» ( NET) փառատոնում հանդես կգա իսպանացի արտիստուհի և դրամատուրգ Անխելիկա Լիդելլը: Այս արվեստագետը հայտնի է որպես թատերական ֆեմինիզմի կողմնակից և ջատագով: Նա փառատոնի շրջանակներում կներկայացնի նաև Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեում «Առյուծ» մրցանակին արժանացած իր «Կողոսկրը սեղանին: Մայրը» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով փառատոնի պաշտոնական կայքին և «teatral-online.ru»-ին:

Անխելիկա Լիդելլը ներշվում է ամենաանսպասելի իրերից ու հանգամանքներից՝ սկսած Էմիլի Դիկինսոնի բանաստեղծություններից, մինչև նորվեգիայի Ուտյոյեա կղզում տասնյակ մարդկային կյանքեր խլած Բրեյվիկի ահաբեկչության պատմությունը:

Նրա յուրաքանչյուր ներկայացումն ընկալվում է որպես «դիմադրության ակտ»:

Նա «պատժում է սեփական մարմինը, որպեսզի չհնազանդվի, փորձարկում է բանաստեղծական բռնությունը, որպեսզի պաշտպանվի իսկական բռնությունից», ազատվում է այն դերից, որը պարտադրված է կնոջը՝ նրա ծնված իսկ օրից: Նրա խոստովանական փերֆորմենսներում շատ է պրովակացիան, սակայն քիչ չէ նաև զարմանահրաշը: «Միայն շնորհիվ բանաստեղծության ուժի մենք գտնում ենք մեր սրտերը խոցող սրի հետ բեմում աշխատելու միջոց»,-ասում է արտիստուհին:

Նրա «ցավի թատրոնը» աներևակայելի է առանց երեք հենարանների՝ գեղեցկության, էրոտիկայի և մահվան: Սա նրա մոտ ծես է, խորհրդանշաններով հագեցած արարողություն և միշտ գեղեցկության տառապալից փնտրտուք:

Անխելիկա Լիդելլի թատրոնը բանաստեղծական է և ֆիզիկական: Նա մոբիլիզացնում է մարմինը և բառը, որպեսզի պայքարի միայնակության դեմ և սեփական անձի դեմ, կատարում է կոպիտ ինքնավերլուծություն և խորխորատներ է ուղեկցում մարդկային հակասականությունը: Անձնական ցավը նա վերածում է թատերական ժեստերի, որոնք ազդում են ինչպես էլեկտրաշոկ, սակայն թողնում են ազատագրվելու էֆեկտ:

Համընդհանուր ճշմարտությունը գտնելու որոնումներում նա միշտ հայտնվում է բարակ սայրի վրա: Նրա աշխատանքները միշտ կապված են ««Որովայնայինի» և տիեզերականի , արտաթորանքի և , միաժամանակ, աստծո հնարավորությունների հետ:
Լիդելլի համար թատրոնը սրբազանի վերջին ապաստանն է, սակայն , ասում է նա, որպեսզի հասնես աստվածայինին, պետք է խորասուզվես ամենագարշելիի մեջ, ինչը-որ ունի մարմինը: Պետք է մարտահրավեր նետես բոլոր օրենքներին և ոչ թե «տարբերակում դնես կղկղանքի և աստղերի միջև»:

«Կողոսկրը սեղանին: Մայրը» ներկայացումը բացառություն չէ: Այստեղ ծննդյան և մահվան կերպարները «եռում» են միևնույն կաթսայում, որը լված է արտաթորանքով և արցունքներով:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 910 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ