Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացավ թատրոնի մենջմենթին նվիրված առաջին փառատոնը

12.11.2019


Օրերս Մոսկվայում աշխատանքներն ավարտեց թատերական մենեջերների «Թատրոն 2.1» խորագրով առաջին փառատոնը; «Ռուսաստանյան թատրոն XXI դար։ Նոր հայացք» Կենտրոնական դաշնային տարածաշրջանի Միջոցառումը կազմակերպվել էր Վախթանգովի անվան թատրոնի բազայի հիման վրա։

Թատրոնների վարչակազմերի ղեկավարների այս յուրահատուկ հավաքի ավարտին թատերական գործի երիտասարդ կազմակերպիչներից ոմանց առաջին անգամ շնորհվել են ոլորտում աչքի ընկածների համար նախատեսված մրցանակներ, որոնք կրում են «Վախթանգովյան մրցանակ» անունը։

Այս փառատոնն առաջին հերթին հասցեագրված է պրոֆեսիոնալ թատրոնի մենեջերներին և թատերական նախագծերին; Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով։

«Այստեղ հավաքված են թատրոնի լավագույն պրակտիկները, որոնք պատասխանատու են այն բանի համար, որ հանդիսասրահները յուրաքանչյուր երեկո լիքը լինեն, իսկ հանդիսատեսը բառացիորեն ապրի թատրոնով»,֊ այս թատերական մենջմենթի ինստիտուցիոնալացման քայլին իր գնահատականն է տվել Սևաստոպոլի Լունաչարսկու անվան թատրոնի հատուկ նախագծերի ղեկավար Դմիտրի Կիրիչենկոն;

Նա նաև նշել է, որ իր համար, որպես հատուկ նախագծերով զբաղվող մասնագետի, այս միջոցառումը շատ մեծ նշանակություն ուներ,որովհետև հնարավորություն տվեց կողմնորոշվել ու առավել անկողմնակալ գնահատել իր գործերի ճիշտ կամ սխալ քայլերը, նաև թե որտեղ են առաջ անցել և ինչ խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են առաջընթացին; «hինգ օր տևողությամբ այս հավաքը համարժեք էր համալսարանական հինգ կուրսերում սովորելուն»,֊ իր տպավորությունն է ամփոփել թատերական գործի սևաստապոլցի մենեջերը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 43 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485