Ստալինը դարձել է մշակութային գործիչների նոր դժգոհության պատճառ12.13.2019
Ռուսաստանցի մշակույթի և թատերական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների բարկացրել է այդ երկրի կոմունիստական կուսակցության Վորոնեժի տարածաշրջանի կազմակերպության որոշումը, որի համաձայն այս քաղաքի Դերասանի տանը պետք է անցկացվեն Ստալինի ծննդյան 140֊ամյակին նվիրված հանդիսությունները; Մշակութային գործիչները դժգոհում են ոչ միայն այդ տարելիցը թատերական բեմում նշելու փաստի կապակցությամբ, այլև այն իրողությամբ, որ Վորոնեժի փողոցները, հրապարակները և հասարակական մյուս վայրերը ողողվել են երբեմնի «ժողովուրդների առաջնորդի» նկարներով, նրան գովազդող ազդագրերով ու կոչերով; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Մշակութային գործիչները հանդես են եկել բաց նամակով։ Այդ փաստաթղթի տակ, ի թիվս այլ հայտնի մտավորականների, ստորագրել են նաև թատրոնի շատ ներկայացուցիչներ;
Նրանց կարծիքով այդ հանդիսությունը Դերասանի տանն անցկացնելով՝ ուղղակի և հոգեբանորեն շարժման մեջ է դրվում նաև մասնագիտական հանրությունը, որը, կարող է նաև` չի կիսում այդ հայացքները։
«Մենք կարծում ենք, որ 2019թ․֊ին Ռուսաստանի Դաշնությունում, այլ քաղաքական կարգերի օրոք չկա անհրաժեշտություն մեծարել կամ ստորացնել անցյալի իրադարձությունները; Դա ընդամենը պատմություն է»,֊ նշված է բաց նամակում;
Հեղինակները նաև նշել են, որ Ստալինի հակասական քաղաքական կերպարն այսօր դարձել է ռուս ազգի պառակտման, մշտական վեճերի առաջացման պատճառ, իսկ Դերասանի տանը նրան առնչվող միջոցառումը կարող է նոր դժգոհությունների ալիքի բարձրացման առիթ դառնալ:
Նշենք, որ Վորոնեժի Դերասանի տանը Ստալինի 140֊ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը նախատեսված է դեկտեմբերի 21֊ին: