Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գավառաբնակ մարդկանց, արբեցնում է հաջողության հասնելու երազանքով...

12.19.2019

Այսօր, դեկտեմբերի 19֊ին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ֊Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում կհիշեն 2019թ.֊ի փետրվարին կյանքից հեռացած ռեժիսոր Անդրեյս Ժագարսին և կներկայցնեն լիտվացի ռեժիսորի «Մանոն» օպերան՝ ըստ Ժյուլ Մասնեի նույնանուն ստեղծագործության։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Այդ օպերայի հերոսներ կարող էին դառնալ, օրինակ, փարիզյան ուսանողները իրենց հանրահայտ կարգախոսով «Արգելել «արգելվումը»», իսկ նրանց դերերը խաղային կինոյում երիտասարդ Բրիջիդ Բարդոն և Ժան ֊ Լուի Տրենտինյանը»,֊նշել են թատրոնում և պարզաբանել, որ տաք 68֊ի ուսանողների դերերը կատարում են մոսկովյան թատրոնի՝ նրանց հասակակից երիտասարդ արտիստները։ Նրանց մեջ են նաև 60֊ականների երիտասարդ փարիզեցիները՝ Մանոնը և դ՝ Գրիեն։

Ստեղծագործության հիմքում ընկած է 18-րդ դարի հեղինակ Աբբա Պրեվոյի «Ասպետ դ՝ Գրիեի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վեպը։ Ըստ բեմադրության հեղինակների, սիրո և կրքի, առաքինության և մեղքի, կարեկցության և ատելության միջև պայքարը, որոնք ներկայացված են այդ ստեղծագործության մեջ, այսօր էլ այժմեական են։

«Իմ բեմադրություններում ես ձգտում եմ, որպեսզի հանդիսատեսները սյուժեն ընկալեն զգացմունքով, որպեսզի հանդիսատեսն օպերայի հերոսների մեջ տեսնի իրեն կամ իր ծանոթներին»,֊ ասում էր Անդրեյս Ժագարսը և նշում, որ մայրաքաղաքը հրապուրում է գավառաբնակ մարդկանց, արբեցնում հաջողության հասնելու երազանքով... Սակայն ոմանց դա հաջողվում է, իսկ մյուսներին՝ ոչ...

Այսօր էլ սիրո և փողի միջև ընտրություն կատարելու հարցը ոչ պակաս սրությամբ է դրված, որքան Աբբա Պրեվոյի ժամանակներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 882 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ