Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեռավորությունից փարատել ցանկացած հոգնածություն

12.19.2019


Մերձմոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան, ռեժիսոր և երգիչ Սերգեյ Բեզռուկովն իր ղեկավարությամբ գործող «Կնքահայր» վոկալ գործիքային համույթի հետ ձայնագրել և համացանցի «youtube» տիրույթում հրապարակել է «Դժվար օր» վերնագրով նոր երգ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Տեսահոլովակը ներկայացնում է մի քանի օր արտիստի կյանքից՝ թատրոնի նրա դիմահարդարանը, կինոնկարահանման հրապարակ, թատրոնի կուլիսներ, բնակարանը, որտեղ բնակվում է իր կնոջ ու երեխաների հետ...

«Ես երջանիկ եմ, որ ինձ միշտ սպասում են տանը»։ Ընտանիք, սեր... Ահա թե ինչն է ամենակարևորը՝ կին, երեխաներ, նրանց ժպիտները, որոնք, նույնիսկ տարածության հեռավորությունից կարող են փարատել ցանկացած հոգնածություն։ Գլխավորն այն է, որ նրանց համար ամեն բան լավ լինի։ Դրանում է երջանկությունը։

Արտիստը շնորհավորում է բոլորի ամանորը և մախթում երջանկություն։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 63 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101