Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի սահմանների ընդարձակում՝ դեպի միջդիսցիպլինարություն

12.20.2019


Այսօր, դեկտեմբերի 20-ին, Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում կանցկացվի ժամանակակից թատրոնում երեխաների ու պատանիների հետ հաղորդակցության նոր ձևերի որոնման առաջին միջդիսցիպլինար լաբորատորիայի ամփոփիչ ցուցադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Կներկայացվեն հինգ հեղինակների աշխատանքներ, որոնց, չի բացառվում, որ հետագայում թատրոնի հետ համագործակցության առաջարկություն արվի:

Ասենք, որ այս հեղինակները և նրանց աշխատանքները ընտրվել են լաբորատորիային ներկայացված 200 հայտերից:

Ընտրությունների համար սկզբունքային նշանակություն են ունեցել հեղինակի մասնագիտական փորձը, առաջարկվող նախագծի նորարարական ձևը, ինչպես նաև մտահղացման տեխնիկական և ֆինանսական մատչելիությունն այս թատրոնի տարածքում:
Լաբորատորիան մեկնարկել է սեպտեմբերի 1-ին: Մասնակիցները ներկայացրել են նախագծեր, որոնք ենթադրում են թատերական լեզվի վերականգնում մինչև 18 տարեկան հանդիսատեսների հետ երկխոսության մեջ: Մասնակիցների մեջ էին ինչպես թատերական բուհերի շրջանավարտներ, այնպես էլ իրենց մասին թատերական միջավայրերում արդեն բարձրաձայնած դրամատուրգներ, ռեժիսորներ, նկարիչներ, թատերագետներ, պրոդյուսերներ, երաժիշտներ, որոնք միմյանց հետ համագործակցող հեղինակային խմբեր էին ձևավորել:

Նախագծի իմաստը եղել է նաև երեխաների ու պատանիների համար նախատեսված թատրոնի սահմանների ընդարձակումը դեպի միջդիսցիպլինարություն, թատերական երկխոսության հայտնի ձևաչափերի խաչասերումը նորի ու համարձակի հետ: Որպես նոր ձևերի գաղափար, օրինակ առաջարկվում էր ձայնի լաբորատորիա, սրբազան թատրոնի առաջին փորձ, տիկնիկային վավերագիր, իմպրովօպերա, տեքստի ինստալացիա, իմմերսիվ ծաղրածուություն, ֆէշն-վորքշոփ-դեֆիլե, սենսորային բեբի-մյուզիքլ, փերֆորմենսի լաբորատորիա և այլն:

Թատրոնի լրատվական ծառայության հաղորդմամբ այս լաբորատորիայում նախընտրելի են դարձել site-specific թատրոնի բազմաթիվ վարիացիաները, մանկական ֆանտազիաների աշխարհից թրիլլեր-փրոմենադ և ցույց-շքերթը, գրական լաբիրինթոսը և պատերազմի կանխազգացումների ինստալացիան, class-act պիեսների հիման վրա քվեստը և ներկայացում-թափառումը կույրերի–խուլերի աշխարհում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 80 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ