Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ. Ռայկին. «Ինքնին մարդը մեզանում, ավաղ, ամենից ցածր կոչումն է»

12.26.2019

Վաղը, դեկտեմբերի 27-ին, Մոսկվայի «ԶԻԼ» մշակութային կենտրոնում «Սատիրիկոն» թատրոնը կներկայացնի իր նոր «Կատակասերները» բեմադրությունն՝ ըստ «Ռուսաստանի թիվ մեկ դրամատուրգ» Ալեքսեյ Օստրովսկու համանուն պիեսի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Կատակասերները» ռուս դասականի վաղ շրջանի գործերից է և այնքան էլ հայտնի չէ լայն հանրությանը: Սակայն այդ պիեսի ընտրությունը Ռայկինի համար սկզբունքային նշանակություն ունի: «Ես պիեսն ընտրում եմ թատրոնի, և ոչ թե ինձ համար»,- ասել է գեղարվեստական ղեկավարը և նշել, որ թեև ստեղծագործության ոչ այնքան շատ հայտնի լինելուն, այնուամենայնիվ, այն հանդիսատեսային է և նույնիսկ խորանում է մեր ժամանակի մանրամասների մեջ:

«Մեր ժամանակները շատ ցինիկ են, նյութական և շատ փողային ( ոչ թե հարստության իմաստով, այլ փողի մասին խոսակցությունների քանակով և դրա անսահման և ամենակուլ նշանակությամբ)»,- կարծում է Ռայկինը և ընդգծում, որ այսպիսի «մարդկային» պիեսները, սյուժեով պարզ և անպաճույճ, խիստ անհրաժեշտ են: Մանավանդ, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ դրա հեղինակը մեծ դրամատուրգ է, որը գիտի թատրոնի օրենքները, գիտի հանդիսատեսային ընկալունակության օրենքները, գիտի ինչպես հանդիսատեսին միացնի, ինչպես պահի նրա հետաքրքրասիրությունը...

Ներկայացումը մարդու թանկարժեքության մասին է: Այստեղ նրա սոցիալական վիճակը նշանակություն չունի: Ռայկինը կարծում է, որ սա ողջ «մեծ ռուսական գրականության թեման է» և, հատկապես, 19-րդ դարի ռուսական արվեստի ոսկե դարաշրջանի, պարագայում:

«Ես կարծում եմ, որ հենց դա էլ պետք է լինի ազգային գաղափարը, որի մասին այնքան շատ ասում են, իսկ խոսակցությունները փոխում այլ բաների ուղղությամբ»,- նշում է Ռայկինը և ավելացնում, այնինչ հենց դա է գլխավոր հոգևոր արժեքը՝ ինքնին մարդը: «Այդ մասին է ասում ողջ ռուսական մշակույթը: Ասում է, որ մարդն, անկախ իր սոցիալական վիճակից, աստվածային արարչագործություն է: Նրա կյանքը, նրա ազատությունը, նրա անհատականությունը... Հենց այդ է գլխավոր չանիշը»,- կարծում է Կոնստանտին Ռայկինը և ցավով արձանագրում, որ, թեև այդ մասին խոսել ու խոսում են բանաստեղծները, գրողները և բազմաթիվ մեծություններ, բայց և այնպես «ինքնին մարդը մեզանում, ավաղ, ամենից ցածր կոչումն է»:

«Կատակասերները» պիեսը շոշափում է բազմաթիվ կարևոր թեմաներ: Դրանցից է նաև ընտանիքի թանկարժեքությունը՝ սրտալից հարաբերությունները, որտեղ մարդիկ սատար են կանգնում միմյանց, ներշնչում ուժ, հավատ, հույս և ջերմություն: Այս ստեղծագործության մեջ կա սրտալից հայր ու երկու դուստր, բայց չկա մայր...

Պիեսի թեման, «փոքր» մարդն է...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 749 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ