Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տիկնիկային թատրոնում կայացավ «Ներկայի վերականգնման» փորձ և գրքի շնորհանդես

12.02.2013

Նոյեմբերի 30-ին Ազգային թատերական –ստեղծագործական ասոցիացիան Երևանի Հովհաննեես Թումանյանի թատրոնի փոքր դահլիճում սկսեց «Ներկայի վերականգնումը» վերտառությամբ դրամատուրգիական գործերի արդեն ավանդական տարեկան ընթերցումների եռօրյա շարքը:

Դրամատուրգների, ռեժիսորների, թատերական քննադատների և արվեստի այս ոլորտի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող միջոցառումը իր տեսակի մեջ 4-րդն էր: Թեև այս անգամ ընթերցումների մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը զիջում էր նախորդներին, սակայն անցավ բավականին հագեցած և հետաքրքիր ծրագրով:

Միջոցառումների երեք օրերի ընթացում ընթերցվեց, քննարկվեց և լսարանին մատուցվեց 6 դրամատիկական գործ, որոնցից 4-ը հայաստանցի, իսկ երկուսը միջոցառմանը մասնակցող միակ օտարերկրյա պատվիրակության՝ Վրաստանը ներկայացնող դրամատուրգների աշխատանքներ էին:

«Մենք ստացել էինք մասնակցության 11 հայտ: Ընդհանրապես, որքանով ես հասցրել եմ ծանոթանալ մեր հեղինակների պիեսներին, հիմնախնդիրը շարունակում է բաց մնալ: Այն, ինչ կատարվում է մեր շրջապատում, դա դրամատուրգի համար թեմա է, սակայն ինչ-որ տարօրինակ կերպով այդ թեմաները դուրս են մնում մեր հեղինակների տեսադաշտից: Կարելի է մատների վրա հաշվել նրանց, ում հետաքրքրում է մեր կյանքը: Իսկ ընդհանրապես, պիեսները «մետամորֆոզային » են, իրականությունից կտրված, գրված արհեստական լեզվով»,- ասում է ասոցիացիայի նախագահ Արա Խզմալյանը:

Այնուամենայնիվ միջոցառումը ստեղծագործական տարաբնույթ հիմնախնդիրներ վերհանելուց բացի ուներ նաև խիստ գործնական ենթատեքստ, որը նպատակ էր հետապնդում ի մի բերել և նույն տարածքում ու միջավայրում միյանց հանդիպեցնել դրամատիկական գործը ստեղծող դրամատուրգին և այն շնչավորելու և ներկայացման վերածելու ցանկություն ունեցող բեմադրիչին:

«Եթե որևէ ռեժիսոր արձագանքի ներկայացված որևէ պիեսի և այն բեմադրելու ցանկություն հայտնի, դա, ինքնին, ներկա ընթերցումների և միջոցառումը կազմակերպողների համար կունենա Մեծ մրցանակ նվաճելուն համարժեք իրողության »,- ասում է Արա Խզմալյանը:

Միջոցառման երրորդ՝ եզրափակիչ օրը աչքի ընկավ ոչ միայն թատերական գործիչների այս յուրահատուկ հավաքի արդյունքների ամփոփմամբ և առաջիկա անելիքների ներկայացմամբ, որով հանդես եկավ «Գրական» թերթի և «Դրամատուրգիա» հանդեսի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, այլև հայ թատերական տեսական միտքը հարստացնելու եկող, հայր և դուստր Սուրեն և Հասմիկ Հասմիկյանների «Լռության գեղագիտությունը 20-րդ դարի դրամատուրգիայում» գրքի շնորհանդեսով:
    Դիտվել է 1062 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ