Վարչապետը՝ կոմպոզիտոր 01.17.2020
Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիսանում է էստրադային հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի «Իսկական կին» և «Մոխիր» հանրահայտ երգերի՝ երաժշտության հեղինակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Տեղեկացված աղբյուրները նշում են, որ դա հաստատում են նաև Ռուսաստանի հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գրանցամատյանում նորանշանակ վարչապետի անվամբ 2011 և 2016թթ.երին կատարված գրանցումները:
Մինչև նոր նշանակումը Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի հարկային ծառայության ղեկավարն էր: Նա ՌԴ կառավարության ղեկավար է նշանակվել նախորդ օրը՝ հունվարի 16-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնային ժողովին հասցեագրված ուղերձի հրապարակումից հետո: Միխայիլ Միշուստինը փոխարինել Դմիտրի Մեդվեդևին: