Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրություններ, որոնք «Վախթանգովի անվան թատրոնին վերադարձրին իր փառքը...»

01.20.2020

Այսօր, հունվարի 20-ին, լրանում է Մոսկվայի Վախթանգովի անվան և Վիլնյուսի Փոքր դրամատիկական թատրոնների գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի 67-ամյակը: Այդ առթիվ վախթանգովականները ռեժիսորին են հասցեագրել մի նամակ, որը «Թագլուրը» թարգմանաբար ներկայացնում է ընթերցողներին՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Սիրելի Ռիմաս Վլադիմիրի,

Այսօր, Ձեր ծննդյան օրը, կարելի է անթաքույց և համարձակ Ձեզ արտահայտել հարգանք և երախտագիտություն, ասել սիրո խոսքեր՝ այն ամենը, ինչը մենք հոգատար պահպանում ենք մեր սրտերում և միշտ չէ, որ համարձակվում ենք բարձրաձայնել:

Ինչպիսի՞ ճանապարհացույց թելեր են Ձեզ հասցրել Ռուսաստան, Մոսկվա, Եվգենի Վախթանգովի անվան թատրոն: Դրանք իրենց ձեռքերում պահել են Իոսիֆ Միխայիլի Տումանովը և Անատոլի Վասիլիի Էֆրեոսը, Գալինա Բորիսի Վոլչեկը և Միխայիլ Ալեքսանդրի Ուլյանովը: Ձեր սիրտը և միտքը սնել են ռուս մեծ դասականների ստեղծագործությունները՝ Ա.Ս.Պուշկին, Մ.Յու. Լերմոնտով, Ա.Պ. Չեխով, Ն.Վ. Գոգոլ, Լ.Ն.Տոլստոյ...

Դուք գլխավորեցիք վախթանգովյան թատրոնը, նրան ներշնչեցիք նոր կյանք՝ շարունակելով վախթանգովյան դպրոցի զարգացումը և հարստացնելով թատերական տարածքը անկանխատեսելիության նոր տարրերով: Դուք բացահայտում եք արտիստների համար նոր հնարավորություններ և տաղանդի սահմաններ, համարձակ բացահայտում եք նոր անուններ, կրկին և կրկին նվիրում եք հանդիսատեսին թատրոնին հանդիպելու երջանկությունը:

Ձեր «Թրոիլը և Կրեսսիդան», «Վերջին Լուսիններ», «Քեռի Վանյա», «Դիմակահանդես», «Քամին աղմկում է բարդիների մեջ», «Նավահանգիստ», «Եվգենի Օնեգին», «Ժպտա ինձ, Աստված», «Միննեթի», «Էդիփ արգա», «Կեղծ նոտա» ներկայացումները Եվգենի Վախթանգովի անվան թատրոնին վերադարձրին իր փառքը, նվիրեցին համատեղ ստեղծագործելու երջանկություն նրանց, որոնք զբաղված էին դրանց մեջ:

Ձեր ֆանտաստիկ գաղափարները՝ լինի դա Ստուդիայի ստեղծումը, որի մասին երազում էր Եվգենի Վախթանգովը, Նոր բեմի, Արթ-սրճարանի, իսկ հետո էլ Սիմոնովյան բեմի բացումը, թե Վախթանգովի անվան «Թատրոնի մարդը» մրցանակի հիմնումը, դարձել են մեր կյանքի իրականություններ...

Եվ ինչպե՞ս մենք շնորհակալ չլինենք ճակատագրին Եվգենի Վախթանգովի անվան՝ Ռիմաս Տումինասի թատրոնում աշխատելու նվերի համար:

Դե ուրեմն, եղեք, նախ և առաջ, առողջ և բարեկեցիկ: Ներշնչանք և նոր նվաճումներ:

Ժպտացեք մեզ, Ռիմաս...

Ձեր վախթանգովականներ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 859 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ