Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Օսթերդալի, այս մրցույթը երբեք չպետք է ընկալվի որպես պարտականություն...

01.20.2020

«Եվրատեսիլ» և «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթների նոր ղեկավար է նշանակվել շվեդ հեռուստատեսային մենեջեր Մարթին Օսթերդալը: Այդ մասին «ebu.ch»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Օսթերդալը նախկինում երկու անգամ արդեն ղեկավարել է այս մրցույթը՝ 2013 և 2016թթ.-երին, երբ այն անցկացվեց շվեդական Մալմե և Սթոքհոլմ քաղաքներում:

«Մարթին Օսթերդալը հեռուստատեսության 20-ամյա աշխատանքային փորձ ունեցող կառավարիչ է»,- ասված է նրա նշանակման մասին մամլո հաղորդագրության մեջ:

Նա «Եվրատեսիլ»-ի մրցութային թիմին կմիանա ապրիլի վերջին, իսկ գործադիր տնօրենի պարտականություններին կանցնի, 65-րդ մրցույթից հետո, որը կկայանա մայիսի 12-16-ին՝ Ռոտերդամում: Այս պաշտոնում նա կփոխարինի վերջին 10 տարիներին մրցույթը ղեկավարած Յոն Օլ Սանդին:

«Եվրատեսիլ» մրցույթը երաժշտական աշխարհի ամենախոշոր միջոցառումն է, որն անցկացվում է կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Այն նաև ամենաերկար հեռուստատեսային շոուն է»,- ասել է Օսթերդալը և ավելացրել, որ այս մրցույթը ունակ է միավորել և զվարճացնել Եվրոպայում և նրա սահմաններից հեռու ապրող մարդկանց: Ըստ Օսթերդալի «Եվրատեսիլ»-ը յուրահատուկ է և երբեք չպետք է ընկալվի որպես պարտականություն...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 32 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586