Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սկանդալ»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա Հ. Վայնշթեյնի դատավարության օրը

01.21.2020


Հոլլիվուդում նկարահանել են ֆիլմ, որն անդրադառնում սեռական հետապնդումների թեմային: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

«Սկանդալ» վերնագիրն ստացած կինոնկարի հիմքում ընկած է իրական պատմություն, որի հերոսուհիները ոչ թե կինոյի, այլ՝ հեռուստատեսության աստղեր են: Խոսքը հաղորդավարուհիներ Մեգին Քելլիի և Գրեթխեն Կառլսոնի մասին է, որոնք 2016թ.-ին իրենց նկատմամբ սեռական հետապնդման մեջ մեղադրեցին Fox News-ի իրենց ղեկավարին՝ Ռոջեր Այլզային:

Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Նիկոլ Քիդմանը և Շարլիզ Սթոունը: Ի դեպ, վերջինս նաև ֆիլմի պրոդյուսերն է:

Ֆիլմի հեղինակների որոշմամբ «Սկանդալ»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա այս տարի այն օրը, երբ կսկսվի հոլլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի դատավարությունը, որը մեղադրվում է կանանց նկատմամբ սեռական հետապնդումների և , նույնիսկ, բռնաբարության մեջ:

«Մեզ, ֆիլմը ստեղծողներիս համար, սա զարմանալի փորձ է. նայել թե ինչպես տղամարդիկ կարձագանքեն պատմությանը, ինչ են զգում երիտասարդները և ինչ հասուն կանայք»,- հայտարարել է Շարլիզ Սթոունը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 37 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586