Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նորանշանակ նախարարի համար սարսափելի է, երբ դատապարտում են գործընկերներդ

01.22.2020

«... Ամենից շատ և միշտ մեղադրում են չինովնիկներին: Վատ կինոյի համար միշտ մեղավոր են հենց նրանք: Բոլոր հաջողությունները, դրանք ռեժիսորների հաջողություններն են, բոլոր անհաջողությունները՝ չինովնիկների անհաջողությունները. թեև չինովնիկները փողը տրամադրում են փորձագետների խորհրդի որոշմամբ, այսինքն, որոշումն ընդունվում է կոլեգիալ ձևով, բայց հետո պատասխանում ենք միայն մենք: Փորձագետները մի փոքր ինքնամեկուսանում են»,- այսպես է գնահատում Ռուսաստանում ընդունված պատասխանատվության կարգը ՌԴ նոր կառավարության մշակույթի նախարարի պաշտոնին նշանակված Օլգա Լյուբիմովան:

Նա նշել է, որ բոլորը միմյանց գիտեն, ճանաչում են, գիտեն, որ դու ստացել ես 40 մլն ռուբլի և նկարահանել ես այնպիսի աղբ, որն անգամ հարազատ մորդ չես ցուցադրի: Դա խլել է քո կյանքից երկու տարի, իսկ «մենք 500 տարի չէ որ պիտի ապրենք»: Լյուբիմովան նշում է, որ այդպիսի մարդուն նմանեցնում են ձախողման հետ: «Դու անհաջողակ ես, դու վատ պրոդյուսեփր ես, դու ընդհարվել ես ռեժիսորի հետ»:

Լյուբիմովան ընդգծում է, որ նման «ստեղծագործողը» հաջորդ անգամ դժվարություններ կունենա փող ստանալու հարցերում: Արդեն հայտնի է, թե նա ինչի է ունակ նախագծերը կյանքի կոչելու հարցերում: Նրան արդեն շատ ավելի կոշտ է անդրադառնում փորձագիտական խորհուրդը և, նույնիսկ, եթե հաջորդ անգամ «հայտնվես փայլատակող աչքերով», բոլոր կասեն. « Սա պարզապես գործը թերի կատարող է, որը դուրս է թափում իր նախագծերը»:

Արվեստագետի համար հենց այս պահն էլ նորանշանակ նախարարը համարում է սարսափելի, երբ քեզ դատապարտում են գործընկերներդ:

Հետաքրքիր է նշել, որ մասնագիտուությամբ լրագրող և թատերագետ Օլգա Լյուբիմովան ռուս մեծ դերասան Վասիլի Կաչալովի ծոռն է:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 36 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475