Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սուրբ Մարկոսի տաճարն աննախադեպ ծանր վնասներ է կրել

01.23.2020


Իր հազարամյա պատմության ընթացքում Վենետիկի նշանավոր Սուրբ Մարկոսի տաճարն այսքան ծանր վնասներ չի կրել ջրի բարձրացման հետևանքով, որքան դա արձանագրվել է 2019թ.-ի նոյեմբերի 12-ի հեղեղումների ժամանակ, երբ քաղաքի 80 տոկոսից ավելին հայտնվել էր ջրի տակ: Այդ օրը ջրի մակարդակը հասել էր 187 սմ-ի, որը ռեկորդային է սկսած 1966թ.-ից: Այդ մասին տաճարի վիճակի համար պատասխանատու Կարլո Ալբերտո Տեսսերինիի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:

Տեսսերինին խոստացել է նախաձեռնել «բոլոր անհրաժեշտ միջոցները», որոնք հնարավորություն կտան տաճարը պաշտպանել մինչև 2021թ.-ն, երբ շարք կմտնի արգելապատնեշների համակարգը:

Ըստ նրա, «բոլոր անհրաժեշտ միջոցներ» ասելով ինքը նկատի ունի այն, որ MOSE կազմակերպության տեխնիկական մասնագետները մշակում են հրապարակի կողմից տաճարի պաշտպանության սխեման: Դա իրենից կներկայացնի օրգանական ապակուց հավաքված երկու մետր բարձրությամբ պատ, որի հենասյուները կթաղվեն հողի մեջ՝ 4 մետր խորությամբ:

Այս նախագիծը միանշանակ ընդունելության չի արժանանում և շատերն այն կարծիքին են, որ տաճարի վիճակի համար պատասխանատու կազմակերպությունը (Պրոկուրացիան) պետք է այդ հարցով համագործակցի Վենետիկի ժառանգության պահպանության հարցերով զբաղվող պետական գերատեսչության հետ: Պրոկուրացիայի ղեկավարները հույս ունեն, որ իրենց նախագծին կօժանդակեն բոլորը՝ վենետիկցիները, իտալացիները, ողջ աշխարհը, բոլոր նրանք, ում պատկանում է մշակութային և հոգևոր մեծ ժառանգություն հանդիսացող Սուրբ Մարկոսի տաճարը:

Տաճարի պատասխանատու ճարտարապետ Մարիո Պյանան պատմել է, որ աղի ջուրը քայքայում է բազմագույն մարմարը, թուլացնում է հին հատակի խճանակարը և պատերով բարձրանում է մինչև 10 մետր՝ վնասելով կրաքարե շաղախը, որին ամրացված են գմբեթի ոսկե զարդանկարները: Նա նշել է, որ դրանք համարվում են քրիստոնեական արվեստի մեծագույն գլուխգործոցներ: Պյանան նաև բացատրել է, որ ի տարբերություն երկրաշարժերի, որոնցից հետո պատճառված վնասը կարելի է անհապաղ հաշվել, այս աղետը կառաջացնի երկարատև , դանդաղ քայքայում:

Այնուամենայնիվ, ըստ գնահատականների, նոյեմբերին տեղ գտած հեղեղման վնասը կազմում է 3 մլն եվրո: Սակայն, տարածաշրջանի իշխանությունները տաճարի համար տրամադրել են միայն 1 մլն եվրո: Այսօր իրականացվող աշխատանքները հնարավորություն կտան ավարտից հետո տաճարի հեղեղումը կանխել մինչև ջրերի բարձրության 88 սմ հասնելու դեպքում: Սակայն ավելի ուժեղ հեղեղումներից շենքը պաշտպանված չէ:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 32 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273