Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր լրանում է Ա. Պ. Չեխովի ծննդյան 160-ամյակը

01.29.2020

Ռուսաստանում նշում են մեծ դրամատուրգ Անտոն Չեխովի ծննդյան 160-ամյակը: Այդ հոբելյանի շրջանակներում, օրինակ, Մոսկվայի գլխավոր վարչության արխիվում բացվել է գրողի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդես: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ցուցահանդեսում նյութերը ներկայացված են 4 թեմատիկ խմբերով՝ «Ա.Պ. Չեխովը կինեմատոգրաֆիայում», «Ա.Պ. Չեխովը երաժշտության մեջ», Ա.Պ. Չեխովի ստեղծագործությունները Մոսկվայի թատրոններում» և «Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան թատերական փառատոները»:

Բացի այդ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ ժամանակի պարբերական մամուլում Չեխովի վաղ շրջանի հրապարակած գործերին, որոնց նկարազարդումները կատարել է գրողի նկարիչ եղբայրը՝ Նիկոլայը:

Հատկանշական է, որ ցուցահանդեսի մուտքն ազատ է, բայց այցելուները պետք է ներկայանան անձնագրերով:

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 15-ը:

Իսկ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ-Պետերբուրգում, ի պատիվ դասականի այսօր կմեկնարկի փառատոն, որը կբացվի «Բալենու այգու մեղեդիները» խորհրդանշական վերնագիրն ստացած դասական երաժշտության համերգով: Բացի այդ, կընթերցվեն դասախոսություններ, որոնցում կներկայացվեն չեխովյան ստեղծագործությունների ընթերցումները բալետի և ժամանակակից թատրոնի ձևաչափերով:

Պետերբուրգը Չեխովի կյանքում առանձնահատուկ տեղ ունի: Այստեղ է նա կատարել իր գրական դեբյուտը, երբ 1880թ.-ին քաղաքային «Ստրեկոզա» հանդեսում լույս տեսավ նրա «Նամակ գիտնական հարևանիս» ստեղծագործությունը:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 135 անգամ