Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դալիի աշխարհ մուտք գործելու համար պետք է սպասել ընդամենը 1,5-2 ժամ

01.30.2020

Օրերս Մոսկվայի «Մանեժում» բացված «Սալվադոր Դալի: Մոգական արվեստ» վերտառությամբ ցուցահանդեսը դիտելու համար այցելուները միջին հաշվով իրենց հերթին սպասում են 1,5-2 ժամ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Մոսկովյան այս հայտնի տաղավարում ի մի են բերվել իսպանացի նկարչի 188 աշխատանքներ, որոնք ներկայացնում են նշանավոր սյուրռեալիստի վաղ շրջանից մինչև ստեղծագործական կյանքի վերջին շրջափուլը: Դրանք և 1910-ական թվականներին արված իմպրեսիոնիստական բնանկարներ են և 1980-ականներին վրձնած աբստրակտ կտավներ:

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ այստեղ առավել նշանակալիցը Դալիի հասուն շրջանի գործերն են, նրա ստեղծագործական կյանքի սյուրռեալիստական և միջուկային-միստիկական փուլերը: Այդպիսիներից առանձնանում են «Անտեսանելի մարդը (1929-1932թթ.), «Արագության զգացողություն (1931թ.), Արքիտեկտոնիկ «Անժելյուս» Միլլե» (1933թ.), «Հանելուկային տարրերով բնապակեր» (1934թ.), «Փափուկ ինքնանկար՝ տապակած բեկոնով» (1941թ.) և այլ աշխատանքներ:

Ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև մարտի 25-ը, կազմակերպել են Ֆաբերժե թանգարանը (Ռուսաստան), «Ժամանակների կապ» պատմա-մշակութային հիմնադրսմը (Ռուսաստան) և «Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը (Իսպանիա):






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 33 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586</