Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում արգելված ֆիլմը կցուցադրվի Բեռլինում

01.31.2020


Հայտարարվել է Բեռլինի 70֊րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը։ 2020 թ․֊ին «Ոսկե արջ» արձանիկին հավակնում են 18 տարբեր երկրներ ներկայացնող 18 կինոնկարներ։ Դրանց թվում է նաև ռեժիսոր Իլյա Խրժանովսկու Ռուսաստանում արգելված «Դաու» դրվագը, որը փառատոնում կներկայացվի «Նատաշա» վերնագրով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com․֊ին։

ՌԴ Մշակույթի նախարարությունը այդ ֆիլմի ցուցադրությունն արգելել է «Պոռնոգրաֆիա քարոզելու» պատճառաբանությամբ։ Խոսքը վերաբերում է ֆիլմի այն դրվագին, որտեղ պատկերվում է ՊԱԿ (Պետական անվտանգության կոմիտեում) բուֆետապանուհու բռնաբարության տեսարանը։

Ընդհանուր առմամբ, այս տարի Բեռլինալեում կներկայացվի 350 կինոնկար։ Մրցութային հանձնաժողովը կգլխավորի բրիտանացի դերասան Ջերեմի Այրոնսը։

Բեռլինի կինոփառատոնում Կաննի կամ Վենետիկի «գլամուրը» չկա։ Այստեղ նախապատվությունը տրվում է հեղինակային կինոյին։ Սակայն Գերմանիայի մայրաքաղաքում նույնպես աստղերը դեմ չեն քայլել կարմիր գորգի վրայով։

Ըստ Բեռլինալեի գեղարվեստական ղեկավար Կառլո Շատրիանի, փառատոնում ցուցադրվելիք ֆիլմերն ընտրվել են մրցույթին ներկայացված 6800 ժապավեններից։

Փառատոնում, մասնավորապես, Գերմանիան կներկայացնի աֆղանական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Բուրհանա Կուրբանիի «Բեռլին ֊Ալեքսանդերպլաց» դրաման, որը գրող Ալֆրեդ Դյոբլինի նույնանուն վեպի վերապատմությունն է՝ փոխադրված մեր օրեր։ Դա հանցավոր աշխարհից հեռանալու գլխավոր հերոսի կատարած փորձերի պատմությունն է, որը մարդասպանության համար դատապարտված է ազատազրկման։

Բեռլինի 70֊րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի փետրվարի 20-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 829 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ