Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

BAFTA-ն ավարտվեց, առջևում՝ «Օսկարն» է

02.03.2020


Նախորդ օրը, փետրվարի 2-ին, Լոնդոնում ավարտվեց Բրիտանական կինոակադեմիայի 73-րդ BAFTA մրցանակաբաշխությունը: Գլխավոր մրցանակը ստացավ անգլիացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» պատմական դրաման: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«1917» ֆիլմը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարտնչաց երկու զինվորների մասին է, որոնց հանձնարարվում է կատարել մահացու առաքելություն...

Կինոնկարի ռեժիսոր Սեմ Մենդեսը պատմել է, որ այս պատումի հիմքում ընկած է պատերազմի մասնակից իր պապի՝ Ալֆրեդի պատմությունը: Նշենք, որ նրա աշխատանքը «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում գնահատվեց բրոնզե դիմակով:

Իսկ ընդհանրապես «1917» ֆիլմն առաջարկվել էր մրցույթի 25 անվանակարգերից 7-ում:

Նշենք, որ պատվավոր մրցանակների առավել մեծաքանակ ավարին տիրանալու ակնկալիքներ էին փայփայում ամերիկյան «Ջոկեր» ֆիլմի հեղինակները:

Բրիտանական ֆիլմը հաղթեց: Այժմ բրիտանացի կինեմատոգրաֆիստները հույս ունեն, որ BAFTA-ի գլխավոր մրցանակը նվաճած իրենց կինոնկարն առաջիկայում արժանավույնս կգնահատվի եկող կիրակի ԱՄՆ-ում կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությունում:

Հիշեցնենք, որ պատմությունը մեկ անգամ չէ հաստատել զարմանալի օրինաչափությունը, երբ ավելի շուտ կայացող BAFTA մրցանակաբաշխության արդյունքները հաճախ կրկնվում են նաև Ամերիկայի կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 38 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586