Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տրածաշրջանային մշակույթի դպրոցները պետությունից կստանան աննախադեպ աջակցություն

02.05.2020

2020թ.-ին Ռուսաստանի 60 տարածաշրջաններում հիմնավորախես կվերանորոգվեն կամ կկառուցվեն նոր մանկական մշակութային դպրոցներ: Դրա համար «Մշակույթ» ազգային նախագծի շրջանակներում պետբյուջեից հատկացվել է 8 մլրդ ռուբլի: Այդ գումարով դպրոցների համար ձեռք կբերվի համապատասխան հարդարանք և երաժշտական գործիքներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ասենք, որ այսօր այդ երկրում հաշվառված է հազար մանկական մշակութային կրթական հաստատություն, որոնք արդեն բարոյապես ու ֆիզիկապես մաշված են կամ էլ պիտանի չեն հետագա շահագործման համար:

Այս քայլը տարածաշրջաններում ռուսական պետական-պաշտոնական շրջանակներում գնահատվում է որպես աննախադեպ:

Նախագծի շրջանակներում նախատեսովում է նաև մշակութային ոլորտի աշխատողների աշխատանքային պայմանների բարելավում:

Ռուսաստանի ազգային «Մշակույթ» նախագիծը երեք ենթաբաժին ունի՝ «Մշակութային միջավայր», «Ստեղծագործող մարդիկ» և «Թվային մշակույթ»:

Ասենք որ 2020թ.-ին, ընդհանուր առմամբ ազգային «Մշակույթ» նախագծին Ռուսաստանում պետական միջոցներից հատկացվել է 113,5 մլրդ ռուբլի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 32 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687