Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է լեգենդար Սպարտակը՝ Քրք Դուգլասը

02.06.2020


103 տարեկանում վախճանվել է լեգենդար Սպարտակը՝ Քրք Դուգլասը: Այդ մասին հանրությանը տեղեկացրել են նրա որդիները: Մահվան պատճառի մասին ոչինչ չի ասվում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը հղում անելով Քրք Դուգլասի ավագ որդու՝ Մայքլի «instagram.com»-ի պաշտոնական էջում արված հաղորդագրությունը:

«Աշխարհի համար նա լեգենդ էր, կինեմատոգրաֆիայի ոսկե դարի դերասան, որը ապրեց մինչև զառամյալ հասակ: Նա նաև հումանիստ էր՝ մեզ բոլորիս սեփական ապրելակերպով ցույց տալով արդարությանը և գաղափարներին նվիրվածության օրինակ»,- գրել է Մայքլ Դուգլասը:

Նա նաև նշել է, որ իր լեգենդար հայրը կինեմատոգրաֆիայում թողնում է այնպիսի ժառանգություն, որը կպահպանվի մի քանի սերունդների համար...

Քրք Դուգլասը, որի իսկական անունը Իսսուր Դանիելովիչ է, ծնվել է 1916թ.-ին՝ ԱՄՆ-ում: Նա իր դերասանական կարիերան սկսել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Նա մեկ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի (կինոյում ներդրած մեծ ավանդի համար), իսկ երկու անգամ դարձել է այդ պատվավոր ավարի հավակնորդ: Դերասանը նաև «Ոսկե գլոբուսի», «Ոսկե արջի», «Սեզար» և ամերիկյան կինոդերասանների համագործակցության մրացանակակիր է:
Դուգլասին համաշխարհային համբավ բերեց Սթենլի Քուբրիկի «Սպարտակ» ֆիլմը:
Ընդհանուր առմամբ նա նկարահանվել է 80 կինոնկարում:




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 35 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586