Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակութային և ինտելեկտուալ կյանքի զարգացմանը նպաստած գործիչը

02.06.2020


Այսօր, փետրվարի 6-ին, Մոսկվայի Մալայա Բրոննայայի վրայի թատրոնում կշարունակվի «20-րդ դարի մեծ անունները» խորագրով ավանդական դասախոսությունների շարքը՝ նվիրված ռուսական կյանքի մշակութային և ինտելեկտուալ կյանքի զարգացմանը էապես նպաստած գործիչներին: Միջոցառումը անցկացվում է թատրոնին կից գործող
«418» ակումբում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այսօրվա դասախոսությունը նվիրված է 20-րդ դարասկզբի ռուսական բեմարվեստի նշանավոր կազմակերպիչ, անտրեպրենյոր Սերգեյ Դյագիլևին, Փարիզում նրա նախաձեռնած նշանավոր «Ռուսական սեզոններին» և այդ ընթացքում պատրաստված լեգենդար բալետային ներկայացումներին:

Դասախոսությունը, որ կկարդա Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Վադիմ Գաևսկին, ունի «Մահ Վենետիկում, Դյագիլևը և Դյագիլևի շուրջը» վերնագիրը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 453 անգամ