Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաղթողը կարող է դառնալ կինոարդյունաբերության ոլորտում մի նոր գլուխ սկսելու սկիզբ

02.10.2020

Փետրվարի 9-ի լույս 10-ին, երբ Երևանում ուշ գիշեր էր, ԱՄՆ-ի Լոս-Անջելոս քաղաքի «Դոլբի» թատրոնում կայացավ համաշխարհային կինոյի մեծագույն իրադարձություններից մեկը՝ 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այս անգամ կինոակադեմիայի պատվավոր մրցանակին արժանացած հաղթարշավորդի պատիվը շնորհվեց և գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» մրցանակին արժանացավ հարավկորեական «Մակաբույծներ» կինոնկարը:

Ռեժիսոր Փոն Չժուն Հոյի կինոնկարը, բացի լավագույնը ճանաչվելուց, ստացավ նաև 3 այլ օսկարներ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն սցենար» և «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգերում:

Ասենք, որ մասնագետների գնահատմամբ «Մակաբույծներ» ֆիլմն ու նրա հեղինակը նոր հայտնություններ են կինոաշխարհում և չի բացառվում, որ «Օսկար» մրցանակաբաշխության 92-րդ երեկոն դրա շնորհիվ կդառնա նաև կինոարդյունաբերության ոլորտում մի նոր գլուխ սկսելու ավետաբեր սկիզբը:

Մրցանակաբաշխության մյուս անվանակարգերում անակնկալներ տեղի չունեցան և մնացած «դերասանական» և «տեխնիկական» աշխատանքներում լավագույնները ճանաչվեցին սպասված մասնագետները: Ամերիկյան կինոակադեմիկոսները նույնիսկ չխախտեցին կարծրատիպի վերածված ավանդույթը անիմացիայի ժանրում մրցանակը շնորհելիս: Այս անգամ ևս այն հանձնվեց Pixar-Disney ստուդիայում նկարահանված ֆիլմի՝ «Խաղալիքների պատմություն-4» կինոնկարին, որն, անշուշտ, լավն էր, սակայն, հեռու չէր «սովորական տիպային ֆիլմ» որակումից:

Ավելացնենք, որ «Օսկար-92»-ի հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը, ինչպես և 2019թ-ին, տեղի ունեցավ առանց հաղորդավարի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 641 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ