Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բանաստեղծի անունը կրող թանգարանն այսօր կգործի անվճար

02.10.2020

Այսօր, փետրվարի 10-ին, Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանի մուտքը այցելուների համար ազատ է: Այսպես է նշանավորում հայտնի թանգարանը ռուս մեծ բանաստեղծի հիշատակի օրը:

Այցելուների համար կանցկացվեն ճանաչողական էքսկուրսիաներ,կկազմակերպվեն այցելություններ Մոսկվայի տարբեր հատվածներում գտնվող այն թանգարաններ, որոնք կապված են Պուշկինի անվան հետ: Դասականի հիշատակին հայտարարվել է նաև լռության րոպե (ժամը՝ 14:45-ին), որին հաջորդել է թանգարանի կենտրոնական մասնաշենքում կազմակերպված համերգը:

Դասականի մահվան օրը, նրա հորեղբոր՝ Վասիլի Պուշկինի կալվածքում ներկայացվել է դիմանկարների յուրահատուկ ցուցահանդես: Այնտեղ հնարավոր կլինի ծանոթանալ բանաստեղծի կերպարի՝ ռուսաստանցի տարբեր սերնդի վրձնի վարպետների մեկնաբանություններին:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 478 անգամ