Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փոխել աշխարհի երաժշտական արդյունաբերությունը

02.12.2020

Իսպանիայում ապրող և ստեղծագործող հայտնի ջութակահար Արա Մալիկյանը նախապատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ Ռուսաստանի Մոսկվա և Սանկ-Պետերբուրգ քաղաքներում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Երաժիշտը իր մասնագիտական գործունեության բեկումնային տարին համարում է 1976թ.-ն, երբ «սկսվեց պատերազմը Լիբանանում»: Ըստ նրա, այդ ժամանակ ողջ աշխարհում բոլոր ապագա հայտնի խմբերն իրենց փորձերն անում էին գարաժներում: Այնտեղ նրանք ստեղծում էին սեփական երաժշտություն, որը հետագայում փոխեց աշխարհի երաժշտական արդյունաբերությունը:

«Ես նույնպես ցանկացա դառնալ այդ ամենի մաս...»,- նշել է ջութակահարը և պատմել, որ իր հայրը մի օր իրեն ասել է. «Որդիս, գնանգ գարաժ, կազմակերպենք այնտեղ ռոք-խումբ, The Rolling Stones-ի նմանությամբ...»

Իր գործունեության մեջ երաժիշտը միմյանց է համադրում դասական և ռոք երաժշտությունը, Մերձավոր-Արևելքի մոտիվները, Լատինական Ամերիկայի կրակոտ ռիթմերը: Նրա ելույթներն աչքի են ընկնում պարերով, վառ հագուստներով և հումորով:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 470 անգամ