Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կոլյադա թատրոնը» հանդիսատեսին կհյուրասիրի «իսկական ուկրաինական բորշչով»

02.14.2020


Նախօրեին, փետրվարի 13-ին, Մոսկվայում իր 19-օրյա հյուրախաղերն սկսեց Ռուսաստանի ոչ պետական, թերևս, ամենահայտնի թատերախումբը՝ «Կոլյադա թատրոնը»: Այդ ընթացքում Ուրալի տարածաշրջանի Եկատիրնբուրգ քաղաքից ժամանած արտիստները մոսկվացիների համար կցուցադրեն 39 ներկայացում (այդ թվում նաև ուրալցի դրամատուրգների գործերի հիման վրա բեմադրված), հատուկ ծրագիր, որի մեջ մտնում են նաև Ուրալում ստեղծագործող կինոռեժիսորների պատրաստած ֆիլմերը և կկազմակերպեն յուրահատուկ հյուրասիրություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ի դեպ, հատուկ ծրագրով նախատեսված միջոցառման մուտքն անվճար է, բայց՝ նախնական ցուցակագրմամբ: Թե ինչու նախնական ցուցակագրմամբ, կարելի է պատկերացնել ռեժիսոր Կոլյադայի նախատեսած «Ապուր-թատրոն» միջոցառմանը մասնակցել ցանկացողների ցուցակագրման արագությունից: «Ստրաստնու վրա» թատրոնի ճեմասրահում 50 հոգու համար նախատեսված այդ յուրահատուկ պերֆորմանսին մասնակցողների ցուցակը համալրվել է ընդամենը 30 րոպեում:

Բանն այն է, որ «Ապուր-թատրոն»-ի ժամանակ «Կոլյադա թատրոնի» ղեկավարը պետք է պատրաստի 50 մարդու համար նախատեսված «իսկական ուկրաինական բորշչ»: Հանդիսատեսներին հյուրասիրելով այդ ապուրով, Կոլյադան, միաժամանակ, նրանց պետք է զբաղեցնի երգերով ու ասմունքով, իսկ նրա թատրոնի արտիստները իրենց ելույթներով պիտի ամբողջացնեն ուրախ և անկաշկանդ մթնոլորտը:

Իսկ մոսկվացի թատերասերներին ցուցադրվող բեմադրությունների ցանկում քիչ չեն հայտնի ներկայացումները, որոնցով տարիների ընթացքում իր նշանակալից համբավին է հասել «Կոլյադա թատրոնը»՝ «Համլետ», «Բալենու այգի», «Լիր Արքա», «Դիմակահանդես» և այլն: Ունենալով է նաև 6 առաջնախաղ, որոնք պատրաստվել են ռուս դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների հիման վրա և «Կոլյադա թատրոնը» նախատեսել է նաև մի մեծ համերգ, որի ծրագիրը կազմված է տարբեր օպերետների հատվածներից:

«Երբ ինձ հարցնում են սա ավանդական, թե ժամանակակից ընթերցում է, ես այդ հարցը չեմ հասկանում: Ես աշխատում եմ Ստանիսլավսկու ավանդով: Նա ասում էր, որ թատրոնը կարող լինել կամ կենդանի, կամ՝ մեռած: Այնպես որ, իմ թատրոնը շատ ժամանակակից է, կենդանի, նոր թատերական լեզվով, նոր մտածողությամբ»,- ասել է Կոլյադան և ավելացրել, որ իր համար գլխավորն այն է, որ հանդիսատեսը իրենց հետ ապրի այն ամենով, ինչը տեղի է ունենում բեմում: Ըստ ռեժիսորի, ամենից սարսափելին դա ձանձրացող հանդիսասրահն է:

Ասենք որ, նախօրեին, փետրվարի 13-ին, իր մոսկովյան հյուրախաղերը «Կոլյադա թատրոնը» բացեց «Կեղծ կտրոն» ներկայացմամբ, որը Եկատերինբուրգի թատերական կյանքում դիտարկվել է որպես իրադարձություն:





Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 825 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ