Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է վրացի ռեժիսոր Գեորգի Շենգելայան

02.17.2020


82-տարեկանում կյանքից հեռացել է վրացի հայտնի ռեժիսոր Գեորգի Շենգելայան:

Վրաստանի ազգային կինեմատոգրաֆիայի կենտրոնում հաստատել են ռեժիսորի մահվան մասին լուրը և նշել, որ Շենգելայան մահացել է Վրաստանում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Շենգելայան ծնվել է 1937թ.-ի մայիսի 11-ին: Նա աշխատանքային գործունեությունը սկսել է որպես «Վրացֆիլմ» կինոստուդիայի դերասան, ապա շարունակել է գործունեությունը որպես ռեժիսոր: Լայն հանրությանը հայտնի են նրա «Փիրոսմանի», «Վերիյկո թաղի մեղեդիները», «Բոլորն են սեր ցանկանում», «Խարեբա և Գոգիա» և այլ ֆիլմերը:

Գեորգի Շենգելայան հայ հանդիսատեսի մոտ սեր և մեծ ընդունելություն գտած արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի (1937- 2008թթ.) ամուսինն էր:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 135 անգամ