Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գնահատում են դեբյուտանտ ռեժիսորները

02.18.2020


Օրերս հեղինակավոր մրցութային հանձնաժողովը ամփոփել է ռուսալեզու պիեսների 2019թ.-ի միջազգային մրցույթի արդյունքները: Արդեն հայտնի են այդ ստուգատեսին մասնակցած մոտ 400 ստեղծագործություններից լավագույնը ճանաչված 10 պիեսները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում ան ելով «rg.ru»-ին:

Միջոցառումը, որին տրվել «Գործող անձինք» անվանումը, անցկացվում է 2003թ.-ից: 2008թ.-ից կազմակերպիչները փոփոխեցին մրցույթի գնահատաման եղանակը: Հիմա ներկայացված պիեսները գլխավորապես գնահատում են դեբյուտանտ ռեժիսորները: Նրանք ընտրում են այն պիեսը, որը կցանկանային, որ իրենք բեմադրեն:

«Գործող անձինք» պիեսների միջազգային մրցույթը հիմնադրել են Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնը, Արվեստի Ռուսական պետական գրադարանը, «Մշակույթ» ռադիոն և «Ժամանակակից դրամատուրգիա» հանդեսը: Մրցույթի գեղարվեստական ղեկավարը «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզն է:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 106 անգամ