Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թբիլիսիի Գրիբոեդովի անվան ռուսական թատրոնը ճանաչվել է լավագույնը

12.03.2013


Ռուսաստանում ամփոփվեցին «Տեատրալ» հանդեսի և «Նովիե իզվեստիա» թերթի կողմից հայտարարվող ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները, որոնք ձևավորվում են հանդիսատեսների քվեարկությամբ, հաղորդում է «РИА Новости»-ն:

Երկուշաբթի երեկոյան Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում կայացավ մրցույթի եզրափակիչ հանդիսավոր արարողությունը:

2013թ.-ին անցկացված մրցանակաբաշխությունը թվով 6-րդն էր: Այն նվիրվեց այս արարողության նախօրեին, 85 ամյա հասակում վախճանված, բեմի և կինոյի մեծ վարպետ Յուրի Յակովլևի հիշատակին,, որն, ի դեպ, այս տարվա մրցույթում «Բեմի լեգենդ» անվանակարգում հաղթող ճանաչված դերասաններից մեկն էր: Նրան այդ մրցանակը շնորհվեց հետմահու:

Տարվա լավագույն բեմադրություն համարվեց Չեխովի անվան թատրոնում Կոնստանտին Բոգոմոլովի իրականացրած «Իդեալական ամուսին» ներկայացումը: Իսկ լավագույն ռեժիսոր ճանաչվեց Ռիմաս Թումանիսը՝ Վախթանգովի անվան թատրոնում բեմադրած «Եվգենի Օնեգին» ներկայացման համար:

Լավագույն դերասան ճանաչվեցին Վասիլի Բոչկարյովը («Փոքր» թատրոնի «Ստեպանչիկովո գյուղը» ներկայացման մեջ Ֆոմա Օպիսկինի դերակատարման համար) և Ալեքսանդր Բալուևը («Լենկոմ» թատրոնի «Երկնային թափառաշրջիկներ » ներկայացման մեջ Դիմովի դերակատարման համար) : Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ալեքսանդրա Ուրսուլյակը (Պուշկինի անվան թատրոնի «Բարի մարդը Սեզուանից » ներկայացման մեջ Շեն Տեի դերակատարման համար): Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Վլադիմիր Վդովիինչեկովը (Բախթանգովի անվան թատրոնի «Եվգենի Օնեգին » ներկայացման մեջ դերակատարման համար), իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Լիա Ախեջակովան (Դրամատիկական արվեստի դպրոցում «Ինչպես է դա ձեզ դուր գալիս » ներկայացման մեջ դերակատարման համար):

Լավագույն երաժշտական ներկայացում է ճանաչվել օպերետայի թատրոնի «Կոմս Օռլովը», իսկ «պատանիների և երեխաների համար լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթել է Ռուսական ակադեմիական փոքր թատրոնի «Հրացանակիրները»: Այս տարի առաջին անգամ սահմանված նոր ՝ լավագույն ձևավորման համար անվանակարգում հաղթող են ճանաչվել երկու բեմադրություններ «Թռիչքներ Շագալ հրեշտակի հետ» և «Երկուսը ճոճանակին» ներկայացումներում: «Արտասահմանում գործող լավագույն ռուսական թատրոն » անվանակարգում լավագույնն այս տարի հանդիսատեսները համարել են Թբիլիսիի Գրիբոեդովի անվան դրամատիկական թատրոնը: Իսկ «Տարվա հովանավոր» անվանակարգում լավագույնը համարվել է Միխաիլ Պրոխորովի Բարեգործական հիմնադրամը: «Սոցիալական փորձարկում» անվանակարգում լավագույնը համարվեց «Թատերական անհետաձգելիություն» նախագիծը, որով հանդես էին եկել Պերմ քաղաքի թատերական գործիչները:

Հիշեցնենք, որ «Զվեզդա տեատրալա» (Թատերասերի աստղ) մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2008 թ.-ին: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են Ալլա Պուգաչովան, Ալինա Կաբաևան, Սերգեյ Կապկովը, Իլյա Ավերբուխը, Լարիսա Ռուբալսկայան և այլք:
    Դիտվել է 1283 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ