Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բողոքի ակցիա ընդդեմ փողոցային ավազակախմբի առաջնորդին մարմնավորողի

02.25.2020


Նյու-Յորքի «թատերական» տիրույթում՝ Բրոդվեյում, ավանգարդիստական բեմադրություններով հայտնի բելգիացի ռեժիսոր Իվո վան Հովեի պատրաստած «Վեստսայդյան պատմության» պրեմիերայից առաջ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջել են շոուի դերակատար Ամարա Ռամասարային արգելել հանդես գալ բեմում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Ռամասարը պետք է հեռանա»,- վանկարկել են բողոքի մասնակիցները, իսկ իրենց գլխավերևում պահել . «Գիշատիչներին բեմին մոտ մի թողեք», «Սեռական գիշատիչները չպետք է գլխավոր դերեր խաղան Բրոդվեյում բովանդակությամբ գրություններ:

Մարդկանց դժգոհության պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ նրանք Ռամասարին համարում են «New York City» բալետի շուրջ առաջացած աղմուկի մասնակից, որտեղ նա թատերախմբի մենակատարն էր:

Բանն այն է, որ Ռամասարը 2018թ.-ին ազատվել է իր այդ աշխատանքից: Պատճառն այն, որ նա մեկ այլ պարողի է ուղարկել իր 17-ամյա ընկերուհու բացահայտ սեքսուալ բովանդակությամբ լուսանկարները:

Չնայած բողոքներին, այնուամենայնիվ, շոուի պրոդյուսերները ոչ մի գործողություն չեն ձեռնարկել և հրաժարվել են Ռամասարին ազատել աշխատանքից: Ավելին, նրան է վստահվել մյուզիքլի գլխավոր հերոսներից մեկի ՝ փողոցային ավազակախմբի առաջնորդի դերը:

Ալեքսանդրա Ուոթերբերին, Ամերիկյան բալետի դպրոցի նախկին ուսանողուհին, որի դիմումի հիման վրա Ռամասարն ազատվել էր աշխատանքից, հույս ունի, որ բողոքները կնվազեցնեն ներկայացման տոմսեի վաճառքը և դրանից հետո ներկայացման կազմակերպիչները ստիպված կվերանայեն Ռամասարի նկատմամբ դիրքորոշումը: Ուոթերբերին նաև նշել է, որ ակնհայտ է՝ նրանց առաջին հերթին հետաքրքրում է փողը:

Իվո վան Հովեն Բրոդվեյում բեմադրում է Մանհեթենի երկու փողոցային ավազակախմբերի կռվի մասին ներկայացում: Ռոմեոյի և Ջուլիտի մի նոր պատմություն, որը 1961թ.-ին էկրանավորվեց և նվաճեց ամերիկյան կինոակադեմիայի 10 «Օսկար»:
Իվո վան Հովեն նախկինում մյուզիքլ չի բեմադրել: Բացառություն է միայն Դևիդ Բոուիի երաժշտության և խոսքերի հիման վրա բեմադրված շատ յուրահատուկ 2015 թվականի Lazarus-ը:

Իսկ «Վեստսայդյան պատմությանը» անդրադառնալու իր ընտրությունը նա բացատրում է այն հանգամանքով, որ Դոնալդ Թրամփի իշխանության հաստատմամբ Ամերիկայում առաջացել է «կոպիտ աշխարհ, որտեղ մարդիկ չեն լսում մեկը մյուսի փաստարկները»: Ըստ նրա հենց այդ հանգամանքն էլ «Վեստսայդյան պատմությունը» դարձնում է հրատապ և ժամանակակից:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 26 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273