Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գործընկերուհին ասել է, որ Դոմինգոն իրեն երբեմն-երբեմն «համբուրում և ձեռնահարում» էր...

02.25.2020

Օպերային աստղ Պլասիդո Դոմինգոն ներողություն է հայցել այն կանանցից, որոնք տարբեր ժամանակներում իր կողմից ենթարկվել են սեռական հետապնդման: Երգչի այդ վարքագծի դրսևորումների մասին զանգվածային և բացահայտ խոսակցությունները ծագել են անցյալ տարի: Հիմա, 79-ամյա հանրահայտ երգիչը այդ իրողությունները ոչ միայն ընդունել է որպես տեղի ունեցած փաստեր, այլև իր զոհերի ներողամտությունը խնդրելուց բացի, խոստացել է օժանդակություն ցուցաբերել, որպեսզի օպերային արդյունաբերության ոլորտում այդպիսի միջադեպերն այլևս չկրկնվեն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

«Վերջին մի քանի ամիսներին ես մտորում եմ իմ գործընկերների այն մեղադրանքների մասին, որոնք հասցեագրված էին ինձ: Ես հարգանքով եմ վերաբերվում այն բանին, որ այդ կանայք վերջապես զգացել են իրենց բավականին հարմարավետ վիճակում, որպեսզի արտահայտվեն: Եվ ցանկանում եմ, որպեսզի նրանք իմանան. ես իրոք ափսոսում եմ նրանց պատճառած վնասների համար: Ընդունում եմ իմ գործողությունների լրիվ պատասխանատվությունը»,- հայտարարել է իսպանացի տենորը:

Նա նաև նշել է, որ շատ կանայք մինչև այժմ վախեցել են արտահայտվել, քանի որ զգուշացել են իրենց կարիերան վնասելուց:

Դոմինգոյի անվան շուրջ այս աղմուկը ծագել է անցյալ տարվա ամռանը: Լրատվամիջոցները գրեցին նրա կողմից գործընկերուհիների նկատմամբ սեռական հետապնդումների մասին: Այդ մեղադրանքով հանդես էին գալիս օպերայի աշխարհը ներկայացնող 9 մարդ: Դոմինգոյի գործընկերուհիներից մեկն, օրինակ, պատմել է, որ արտիստը երբեմն-երբեմն իրեն «համբուրում և ձեռնահարում» էր...

Վաշինգթոնի և Լոս-Անջելոսի օպերաների աշխատակիցների պատմելով, որտեղ Դոմինգոն, մինչև սեռական այս աղմուկի ծագումը, զբաղեցնում էր բարձր պաշտոններ, սկսած 1980-ական թվականներից, նա կանանց ստիպում էր իր հետ սեռական կապի մեջ մտնել, իսկ ոմանք էլ, ովքեր մերժում էին նրան, հեռացվում էին աշխատանքից: Իսկ ավելի ուշ ի հայտ եկան ավելի քան 20 կին, որոնք պատմում էին իրենց նկատմամբ Պլասիդո Դոմինգոյի սեռական հետապնդումների մասին:

Երգիչը խոստովանել է, որ թեև այս հարցն ու դրա շուրջ ձևավորված աղմուկը իրեն շատ է խանգարում, սակայն ինքը շարունակում է աշխարհի տարբեր բեմերում իր հյուրախաղերը և արվեստով մարդկանց ծառայելը:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 25 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273