Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամմը սկսել է հյուրախաղերը

02.26.2020

Նախօրեին, փետրվարի 25-ին, Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում մեկնարկել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամմի հյուրախաղային ելույթները: Այդ համերգից հետո հանդիսատեսները սոցիալական ցանցում հրապարակել են դահլիճում և բեմում տեղի ունեցածն արտացոոլող լուսանկարներ և տեսագրություններ: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

2012թվին անժամանակ կյանքին հրաժեշտ տված փոփ-երգչուհու լազերային պատկերը կատարում էր սիրված երգչուհու հանրահայտ հիթերը:

Վիրտուալ «երգռուհին» համերգի ընթացքում նույնիսկ փոխում է բեմական հանդերձները և պարում է:

Ուիթնի Հյուսթոնի երկրպագուներից շատերը ուղղակի երջանիկ էին որ կարող են կրկին լինել նրա համերգին, իսկ ոմանք էլ դա համարում էին սարսափելի:

Սոցիալական ցանցերում հրապարակվել են, օրինակ, այսպիսի արձագանքներ.
- Ոչ, ոչ, ոչ...
- Դա նման է Sims տեսախաղի կերպարներին: Ով է այս բանին օժանդակել:
- Ինձ դուր չի գալիս:
- Միևնույնն է, դա Ուիթնին չէ...

2019թ.-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հյուսթոնի հոլոգրամմը, որի ստեղծման համար պահանջվել է մի քանի տարի, պիտի համերգային շրջագայություն կատարի:

Ասենք որ, նույն մասնագետները պատրաստել են նաև երաժիշտներ Ռոյ Օրբիսոնի և բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի հոլոգրամները:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 27 անգամ
1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586