Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեռլինալե 70-ում հաղթող ռեժիսորին արգելված է հեռանալ իր երկրից

03.02.2020

Նախօրեին, գարնան առաջին օրը, մարտի 1-ին, Բեռլինում ամփոփեցին հայտնի միջազգային կինոյի փառատոնի արդյունքները: Հոբելյանական՝ 70-րդ կինոստուգատեսում հաղթանակը տոնեց և գլխավոր մրցանակը՝ ոսկե արջը նվաճեց իրանցի ռեժիսոր Մոհամմեդ Ռասուլոֆի «Չար գոյություն չունի» կինոնկարը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս ռեժիսորը հարևան երկրի այն արվեստագետներից է, որին արգելված է լքել Իրանի սահմանը: Այդ պատճառով մրցանակը հանձնվեց նրա ներկայացուցչին:

Ինչ վերաբերում է Ռասուլոֆի ստեղծած կինոնկարին, ապա այն բաղկացած է 4 պատումներից, որոնք միավորված են միևնույն ՝ մահապատժի մասին առանցքային հիմնախնդրով , որը, որպես դատավճիռ, մեր օրերի Իրանում կիրառելի օրենսդրական ակտ է:

Իրանցի ռեժիսորի ներկայացրած պատումների գլխավոր հերոսները հայտնվում են բարոյական ընտրության առաջ: Չարի ու բարու միջև նրանք տարբեր ընտրություն են կատարում: Նշենք, որ ամեն ինչին նա անդրադառնում է ուղղակի, ճակատային եղանակով:

«Չար գոյություն չունի» ֆիլմը նկարահանվել է անլեգալ պայմաններում և դեռ հայտնի չէ, թե ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում հայրենիքում կինոժապավենին և այն ստեղծողներին:

Ի դեպ, Ռուսաստանում արգելված «Դաու. Նատաշա» ֆիլմին, որի մասին հիշատակել է «Թագլուրը», Բեռլինալեում նշել են արծաթե արջ մրցանակով՝ օպերատորական լավ աշխատանքի համար: Այն հանձվեց ըստ հասցեի՝ գերմանական կինոյի վետերան, օպերատոր Յուրգենս Յուգեսին, որը ռուսաստանցի ռեժիսոր Իլյա Խրժանովսկու կինոնախագիծն իրականացնողներից մեկն է:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 26 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182