Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիրտուալ տիրույթը և կենտրոնի ու գավառի միջև մշակութային անհավասարությունը

03.04.2020


Ռուսաստանի հեռավորարևելյան ծայրամասում՝ Սախալինի մարզում, 2020թ.-ին կբացվի առաջին վիրտուալ կինոդահլիճը, որը հնարավորություն կտա մայր ցամաքային մշակութային կյանքին ու նոր իրադարձությունններին օն-լայն ռեժիմում մասնակից դարձնել նաև հեռավոր կղզու բնակիչներին: Այդ նախագիծը կիրականացվի «Մշակույթ» ազգային նախագծի շրջանակներում: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հարավ-Սախալինսկ քաղաքում վիրտուալ կինոդահլիճ ստեղծելու աշխատանքներն արդեն սկսվել են: Ամենայն հավանականությամբ այն կհիմնավորվի այստեղ հնուց գործող «Ռոդինա» մշակույթի տան բազայի վրա և կհագեցվի ժամանակակից անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցներով, որոնք կապահովեն դահլիճում ցուցադրվող պատկերի ու հնչող ձայնի վերարտադրման բարձր որակ: Նոր տեխնոլոգիական այդ միջոցները մոբիլ են: Դրանք հնարավոր կլինի կիրառել նաև այլ վայրերում կազմակերպվող մշակութային միջոցառումների ժամանակ:

Ռուսաստանում նախատեսվում է «Մշակույթ» ազգային նախագծի շրջանակներում, մինչև 2024թ.-ն, տարբեր տարածաշրջաններում ստեղծել այդպիսի 500 վիրտուալ կինոդահլիճ:

Հավելենք, որ «Մշակույթ» ազգային նախագիծը կյանքի է կոչվում երեք ուղղություններով. «Մշակութային միջավայր», «Ստեղծագործող մարդիկ» և «Թվային մշակույթ»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 26 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586