Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարտի 8-ին 12 թանգարան կանանց համար կգործեն անվճար

03.06.2020


Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ռուսաստանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները և անչափահաս երեխաները կարող են մշտական և ժամանակավոր ցուցահանդեսներ, թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ այցելել անվճար: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

«Մարտի 8» ակցիային, ընդհանուր առմամբ, կմասնակց են 12 թանգարաններ, որոնց ցանկը արդեն հրապարակվել է լրատվամիջոցներում:

Հետաքրքիր փերֆորմենս են մտածել «Զարայի կրեմլ» թանգարան արգելոցում: Մարտի 8-ին այստեղ կանկացվի «Ոսկե դարի գաղտնագիրը» վերնագրով թատերականացված էքսկուրսիա, որը կվարեն 19-րդ դարի 40-50-ական թվականների ոճով հանդերձավորված էքսկուրսավարները:

Իսկ գիտնական Դմիտրի Մենդելեևի և բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի թանգարան-արգելոցներում կկայանա Չեխովի, Զոշչենկոյի և Շուկշինի ստեղծագործությունների հիման վրա պատրաստված «կնոջ, (կանանց) խաղաղությունը» վերնագրով բեմադրություն, որտեղ կհնչեն երգեր հայտնի օպերետներից և կինոֆիլմերից:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 27 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889