Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Apple»-ը և Էրմիտաժը նկարահանել է ավելի քան 5 ժամ տևողությամբ մեկ կադրանոց ֆիլմ

03.10.2020

Ամերիկյան «Apple» ընկերությունը և Պետական Էրմիտաժը ներկայացրել են Սանկտ-Պետերբուրգի նշանավոր թանգարանի մասին 5 ժամանոց համատեղ արտադրության ֆիլմ, որը նկարահանվել է մեկ կադրով՝ «iPhone 11 Pro Max»-ի մեկ լիցքավորմամբ: Այս ֆիլմը արդեն տեղադրված է YouTube հոսթինգի «Apple»-ի պաշտոնական ռուսական ալիքում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ֆիլմը յուրահատուկ զբոսանք է թանգարանի 45 սրահներով, որոնցում, ընդհանուր առմամբ ցուցադրվում է արվեստի 600 ստեղծագործություն:

Ֆիլմի ռեժիսոր Աքսինիա Գոգը խոստովանել է, որ այս կինոնկարով ինքը ձգտել է ցուցադրել թանգարանի մեկ օրվա կյանքը:
«Ինձ համար Էրմիտաժը հատուկ կերպար է, մեր ճանապարհորդության գլխավոր հերոսը, որն ապրում է իր կյանքով»,- նշել է ռեժիսորը և ավելացրել, որ այս ֆիլմում իր գլխավոր նպատակը եղել է ցույց տալ ժամանակների կապը, իսկ ավելի ճիշտ անժամանակյա արվեստի, ժամանակակից կյանքի և նորագույն տեխնալոգիաների կապը:

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ այս փորձը ցուցադրում է թանգարանը մի նոր տեսադաշտից: Այստեղ երևում է մարդը, որը ինքնաներշնչմամբ է նայում արվեստի գործերին, որը ֆիլմը դիտողին սովորեցնում է թանգարանի կերպարներն ընթերցել առանց շտապելու:

Նա նաև նշել է, որ ֆիլմը նկարահանվել է ամենաժամանակակից տեխնալոգիաներով, բայց ցուցադրում է դասական թանգարան և դասական արվեստ: Ըստ նրա այստեղ երևում է «սովորական» Էրմիտաժը, սակայն անսովոր անկյունից: «Այս ամենը էլեկտրոնային գեղագիտության հաջորդ փուլն է, երբ տեխնալոգիաները սկսում են հումանիզացվել: Հենց դա էլ արդիականությունն է»,- ասել է Պիոտրովսկին:

Ֆիլմում մատուցվում են յուրահատուկ կոմպոզիցիաներ, փերֆորմենսներ, նաև արվեստաբան Կիրիլ Ռիխտերի խոսքը:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 27 անգամ
1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980