Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գիրք նրանց մասին, ում համար «Խաղ և տառապանքը» կյանքի կերպ է և իմաստ

03.11.2020


Այսօր, մարտի 11-ին, Մոսկվայի գրողների կենտրոնական տանը «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզը կներկայացնի իր հեղինակած «Խաղ և տառապանք» գիրքը: Այս մենագրությունը արվեստագետի 6-րդ աշխատությունն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ռուս մեծ բանաստեղծ Բորիս Պաստեռնակի «Ամեն ինչի մեջ ես ցանկանում եմ հասնել էությանը» բանաստեղծության մեջ կիրառված այդ երկու բառերի համադրությունն իր գրքի խորագիրը դարձրած Ռայխելգաուզը առանձին պատումներով անդրադառնում է թատրոնի այնպիսի մարդկանց, որոնց հետ հանդիպել է իր գործունեության ընթացքում և որոնց համար «Խաղ և տառապանքը» կյանքի կերպ է և իմաստ: Նրա գրքի հերոսներից են, օրինակ, Սերգեյ Յուրսկին, Յուրի Լյուբիմովը, Գալինա Վոլչեկը, Օլեգ Տաբակովը, Անատոլի Վասիլևը,
Վալենտին Գաֆտը, Պյոտր Ֆոմենկոն Մարիա Կնեբելը, Անդրեյ Պոպովը և էլի շատերը:

Գրքի մյուս բաժիններում ընթերցողին ներկայացվում են թատերական կյանքից հետաքրքիր ու զվարճալի պատմություններ, հոդվածներ, որոնք տարբեր տարիների հրապարակվել են էլեկտրոնային կամ տպագիր լրատվամիջոցներում, ինչպես նաև ռեժիսորի գրած պատմվածքները, որոնք նա անվանում է «վավերագրական արձակ»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 21 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182